«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մայիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 05017177
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
14 ապրիլի 2017 թ. թիվ 89-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍԸ» ԵՎ «ՄԱԶՈՆԵԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍԸ» ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և 40-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2017 թվականի մայիսի 30-ից շրջանառության մեջ դնել «Բարսելոնայի լաբիրինթոսը» և «Մազոնեի լաբիրինթոսը» արծաթե հուշադրամները:
2. Հաստատել «Բարսելոնայի լաբիրինթոսը» և «Մազոնեի լաբիրինթոսը» արծաթե հուշադրամների նկարագրությունները և էսքիզները՝ համաձայն Հավելվածի (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյան
2017 թ. ապրիլի 20
Երևան
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2017 թվականի ապրիլի 14-ի
թիվ 89-Ն որոշմամբ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍԸ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «DRAM 5000 ԴՐԱՄ» և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2017»: Փոքր շրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի կենտրոնում պատկերված են Բարսելոնայի լաբիրինթոսը և Էրոսի արձանը: Շրջագծով «BARCELONA. SPAIN», «ԻՍՊԱՆԻԱ. ԲԱՐՍԵԼՈՆԱ» մակագրություններն են և ազգային զարդանախշ:
Հուշադրամի դարձերեսին Բարսելոնայի լաբիրինթոսի գծապատկերն է. ջրավազանը՝ սկզբնամասում և հրապարակը՝ կենտրոնում: Պարագծով «LABYRINTHS OF THE WORLD», «ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸ» մակագրություններն են և ազգային զարդանախշ:
Հուշադրամը պարունակում է լաբիրինթոսի արահետներով գլորվող ոսկեզօծ գնդիկ:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 5000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ 925.0
Քաշը 62,2 գ
Ձևը անհատական
Որակը պրուֆ
Դրամաշուրթը հարթ
Տպաքանակը մինչև 1500 հատ
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍԸ»
ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«ՄԱԶՈՆԵԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍԸ» ՀՈՒՇԱԴՐԱՄԻ
Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «DRAM 5000 ԴՐԱՄ» և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2017»: Փոքր շրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի կենտրոնում պատկերված են Մազոնեի լաբիրինթոսը և բրգաձև մատուռը: Շրջագծով «MASONE. ITALY», «ԻՏԱԼԻԱ. ՄԱԶՈՆԵ» մակագրություններն են և ազգային զարդանախշ:
Հուշադրամի դարձերեսին Մազոնեի լաբիրինթոսի գծապատկերն է՝ հարթակը կենտրոնում: Շրջագծով «LABYRINTHS OF THE WORLD», «ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸ» մակագրություններն են և ազգային զարդանախշ:
Հուշադրամը պարունակում է լաբիրինթոսի արահետներով գլորվող ոսկեզօծ գնդիկ:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը 5000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ 925.0
Քաշը 62,2 գ
Ձևը անհատական
Որակը պրուֆ
Դրամաշուրթը հարթ
Տպաքանակը մինչև 1500 հատ
Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«ՄԱԶՈՆԵԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍԸ»
ՀՈՒՇԱԴՐԱՄԻ ԴԻՄԵՐԵՍԻ ԵՎ ԴԱՐՁԵՐԵՍԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ