ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2017 թվականի N 186-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՎԱԼԱՆԺ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ավալանժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի փետրվարի 16-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված երեք տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Ավալանժ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. փետրվարի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
փետրվարի 23-ի N 186-Ա որոշման
Ց Ա Ն Կուղղ.
«ԱՎԱԼԱՆԺ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/
արտահանման
երկիրը Արժեքը
(դրամ)
1. 6806 Հանքաբամբակ (հիմնանյութ՝ բանջարեղեն աճեցնելու համար) կգ 7103,25 Լեհաստան/ Լեհաստան 4 794 766
2. 8414 Առանցքային օդափոխիչներ հատ 44 Չինաստան/ Չինաստան 3 282 793
3. 4823 Այլ թուղթ, ստվարաթուղթ, թաղանթանյութի մանրաթելերից քաթան կգ 690 Չինաստան/ Չինաստան 1 444 044
4. 7326 Սորատված սահափականներ և նույնանման արտադրատեսակներ՝ թիթեղաթերթերից, արտադրատեսակներ՝ մետաղալարերից կգ 490 Չինաստան/ Չինաստան 384 592
5. 8405 Գազագեներատորներ կամ շոգեգեներատորներ՝ մաքրիչ կայանքներով կամ առանց դրանց կգ 101 Չինաստան/ Չինաստան 1 298 181
հատ 10
6. 5608 Ցանցեր և ցանցիկներ՝ թոկերից, պարաններից կամ ճոպաններից հյուսած կգ 247 Չինաստան/ Չինաստան 753 976
քառ. մ 2423
7. 7326 Սորատված սահափականներ և նույնանման արտադրատեսակներ՝ թիթեղաթերթերից կգ 16100 Նիդերլանդներ/ Նիդերլանդներ 11 031 517
8. 3926 Արտադրատեսակներ՝ պլաստմասսայից կգ 47 Նիդերլանդներ/ Նիդերլանդներ 357 158
9. 7318 Պտուտակներ, հեղյուսներ, մանեկներ, նույնանման արտադրատեսակներ՝ սև մետաղներից կգ 17 Նիդերլանդներ/ Նիդերլանդներ 181 167
10. 3506 Պատրաստի սոսինձներ և այլ պատրաստի հարակցանյութեր կգ 20 Նիդերլանդներ/ Նիդերլանդներ 98 348
11. 5407 Գործվածքներ, որոնք արտադրվում են հարթ կամ նույնանման թելերից.
պոլիէթիլենից կամ պոլիպրոպիլենից, կգ 515 Նիդերլանդներ/ Նիդերլանդներ 1 397 574
քառ. մ 4923,6
12. 8424 Սարքավորումներ՝ գյուղատնտեսության կամ այգեգործության համար կգ 65 Նիդերլանդներ/ Նիդերլանդներ 2 307 550
հատ 10304
13. 8424 Ջերմոցի ոռոգման համակարգ՝ քանդված, բաղկացուցիչ մասեր կգ 2023 Նիդերլանդներ/ Նիդերլանդներ 20 187 180
14. 0602 Վարդեր՝ պատվաստված կամ չպատվաստված հատ 7065 Նիդերլանդներ/ Նիդերլանդներ 6 813 173
15. 0602 Վարդեր՝ պատվաստված կամ չպատվաստված հատ 5000 Գերմանիա/
Գերմանիա 4 969 152
Ընդամենը 59 301 171
(հավելվածը լրաց., փոփ. 27.04.17 N 431-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան