Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1023-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 սեպտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2003 թվականի N 1186-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1023-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ազատաշենի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու մասին» N 1023 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝

որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ազատաշենի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում գյուղատնտեսական նշանակության հողերից 2.4 հեկտար վարելահողը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` որպես տնամերձ աճուրդով օտարելու համար՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. սեպտեմբերի 22

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

սեպտեմբերի 11-ի N 1186-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Ս Խ Ե Մ Ա

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱԶԱՏԱՇԵՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ազատաշենի գյուղական համայնքի օտարման (օգտագործման տրամադրման) ենթակա՝ պետական սեփականություն համարվող հողերի կազմը, դրանց օտարման (օգտագործման տրամադրման) հերթականությունը, չափերը եվ նպատակները

Տարե-

թիվը Հողերի կատեգորիան

(նպատակային

նշանակությունը) Պայմա-

նական նշանը Ընդա-

մենը այդ թվում՝

վարե-

լահող բազմամյա տնկարկներ խոտ-

հարք արոտ թփուտ անօգ-

տագոր-

ծելի

2003 թ. Գյուղատնտեսական

նշանակության Գ

Բնակավայրերի, այդ

թվում՝ հասարակական

կառուցապատման Բ 2.4 2.4

Հ

Արդյունաբերության և

ընդերքօգտագործման Ա

Հատուկ պահպանվող

տարածքներ Պ

Ընդամենը 2.4 2.4

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։