ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2016 թվականի թիվ 5 քաղ. Աստանա
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2016-2017 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2016-2017 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները:
2. Առաջարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին մակրոտնտեսական քաղաքականություն վարելիս հաշվի առնել սույն Որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2016-2017 թվականների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչները:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովն անցկացնի մակրոտնտեսական քաղաքականության ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրագործվող միջոցների դիտանցում և գնահատի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2016-2017 թվականների մակրոտնտեսական քաղաքականության՝ սույն Որոշմամբ հաստատված հիմնական կողմնորոշիչներին այդպիսի միջոցների համապատասխանությունը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի
Հանրապետությունից Բելառուսի
Հանրապետությունից Ղազախստանի
Հանրապետությունից Ղրղզստանի
Հանրապետությունից Ռուսաստանի
Դաշնությունից
ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: