Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

29 սեպտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 սեպտեմբերի 2003 թվականի N 1188-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 2141-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված ծրագրի՝

ա) 60-րդ, 128-րդ և 172-րդ կետերում «2003 թ. մարտի 1-ին տասնօրյակ», «2003 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ» և «2003 թ. հունիսի 1-ին տասնօրյակ» բառերը համապատասխանաբար փոխարինել «2003 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ», «2003 թ. սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» և «2003 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ» բառերով.

բ) 173-րդ, 260-րդ և 288-րդ կետերում «2003 թ. հունիսի 1-ին տասնօրյակ», «2003 թ. սեպտեմբերի 1-ին տասնօրյակ» և «2003 թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «Միջազգային համագործակցության ճապոնական բանկի համաձայնությունն ստանալու օրվանից 20-օրյա ժամկետում» բառերով.

գ) ուժը կորցրած ճանաչել 254-րդ կետը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. սեպտեմբերի 22

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։