Անցնել բովանդակությանը

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՄԻ ՔԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

22 դեկտեմբերի 2015 թվականի թիվ 169 քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՄԻ ՔԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի 44-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2012 թվականի մարտի 7-ի «Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասին» թիվ 6 որոշման 4-րդ կետը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2012 թվականի ապրիլի 5-ի «Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի ենթակոմիտեների կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 18 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2012 թվականի հուլիսի 26-ի «Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի ենթակոմիտեների կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 121 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2013 թվականի մարտի 12-ի «Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի և դրա ենթակոմիտեների կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 34 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2013 թվականի հունիսի 25-ի «Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 142 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2013 թվականի սեպտեմբերի 10-ի «Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 191 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2014 թվականի փետրվարի 25-ի «Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 26 որոշումը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2014 թվականի դեկտեմբերի 24-ի «Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 251 որոշումը:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` Վ. Խրիստենկո

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։