«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 մայիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 60317188
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
6 մայիսի 2017 թ. թիվ 04-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԵԿՇԻՌՆ ՈՒ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ» ՁԵՎ 1-ԷՀ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 27-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի բ) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել` «Էլեկտրական էներգիայի հաշվեկշիռն ու բաշխումն ըստ տնտեսության ճյուղերի» Ձև 1-ԷՀ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի ««Էլեկտրական էներգիայի բաշխումն ու հաշվեկշիռն ըստ տնտեսության ճյուղերի» Ձև թիվ 23-Ն (եռամսյակային, տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 27-Ն որոշումը:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2017թ. մայիսի 6-ի
թիվ 04-Ն որոշման
ՁԵՎ 1-ԷՀ
(տարեկան)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԵԿՇԻՌՆ ՈՒ ԲԱՇԽՈՒՄԸ
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐԻ
20 թ.
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի
Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 1-ը
Ներկայացնում է ___________________________________________________________________
(անվանումը)
Գտնվելու վայրը _________________________________________________________ |__|__|__|__|
(գործունեության վայրը) (փոստային դասիչը)
Մարզը _____________________________________________________________________|__|__|
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը/Վարչական շրջանը ______________________________________________ |__|__|__|__|
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը ________________________________|__|__|__|__|
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Պետական ռեգիստրի գրանցման համարը |__|__|__|__|__|__|__|__|__|__|__|__|
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը |__|__|__|__|__|__|__|__|
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |__|__|__|__|__|__|__|__|
Հեռախոսահամար(ներ) _____________________________________________________
Էլեկտրոնային փոստ _____________________________@__________________
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Ցուցանիշների անվանումը Տողի
համարը Քանակը, հազ. կՎտ ժամ
Սեփական կայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիան 01
Ծախսվել է էլեկտրակայանների սեփական արտադրական կարիքների համար և կորուստներ ուժային տրանսֆորմատորներում 02
Էլեկտրաէներգիայի առաքում կայաններից
(տող 01 - 02) 03
Էլեկտրաէներգիայի կորուստներ բարձրավոլտ էլեկտրական ցանցերում (ԲԷՑ) 04
Էլեկտրաէներգիայի ներմուծում, ընդամենը
այդ թվում (նշել երկիրը)
05
Էլեկտրաէներգիայի արտահանում, ընդամենը
այդ թվում (նշել երկիրը)
06
Էլեկտրաէներգիայի մուտքը ՀՀ ներքին շուկա (տող 03 – 04 + 05- 06) 07
Ցուցանիշների անվանումը Տողի
համարը Քանակը, հազ. կՎտ ժամ
Հայաստանի էլեկտրական ցանցերում (ՀԷՑ) էլեկտրական էներգիայի փաստացի կորուստները 08
Բաժանորդներին էլեկտրաէներգիայի օգտակար առաքում, ընդամենը (տող 07 - 08)
այդ թվում՝
09
արդյունաբերություն 10
շինարարություն 11
տրանսպորտ
այդ թվում ՝
12
երկաթուղի 13
քաղաքային էլ. տրանսպորտ 14
մետրոպոլիտեն 15
օդային տրանսպորտ (օդանավակայան) 16
այլ( տրանսպորտ) 17
գյուղատնտեսություն 18
կոմունալ ծառայություններ 19
բնակչություն 20
կրթություն, առողջապահություն, մշակույթ 21
բյուջետային կազմակերպություններ 22
առևտուր և ծառայություններ 23
այլ սպառողներ 24
Լրացման կարգ
Հաշվետվությունը ներկայացնում են` ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն
01 տողում ցույց է տրվում հանրապետությունում թողարկված էլեկտրաէներգիայի ընդհանուր քանակը
02 տողում` էլեկտրաէներգիայի այն քանակը, որը ծախսվել է էլեկտրակայանների կողմից սեփական արտադրական կարիքների համար և կորուստներ ուժային տրանսֆորմատորներում
09 տողում` էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը ներքին շուկա
10-23 տողերում` սպառված էլեկտրաէներգիայի բաշխումն ըստ տնտեսության ճյուղերի և ոլորտների
18 տողում` գյուղատնտեսության (ներառյալ ոռոգում), անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտում սպառված էլեկտրաէներգիան
19 տողում` ջրամատակարարման և ջրահեռացման վրա սպառված էլեկտրաէներգիան
20 տողում` քաղաքային և գյուղական բնակչության կողմից սպառված էլեկտրաէներգիան
22 տողում` պետական կառավարման և պաշտպանության համակարգում սպառված էլեկտրաէներգիան
23 տողում` մեծածախ և մանրածախ առևտրի, կացության և հանրային սննդի, տեղեկատվության և կապի կազմակերպությունների կողմից սպառված էլեկտրաէներգիան
24 տողում` վերը չթվարկված ոլորտներում սպառված էլեկտրաէներգիան
Ղեկավար _________________________
(Ազգանուն, անուն) _______________________
(Ստորագրություն)
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) _________________________
(Ազգանուն, անուն) _______________________
(Ստորագրություն, պաշտոն)
«___» _________________ 20 թ.
(լրացման ամսաթիվը)