Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ-ՈՒՄ ՊԱՏՇԱՃ ԼԱԲՈՐԱՏՈՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 մայիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10017214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 մայիսի 2017թ. N 27-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՏՇԱՃ ԼԱԲՈՐԱՏՈՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Դեղերի մասին» օրենքի 13-րդ հոդվածը`

Հրամայում եմ`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում նախակլինիկական հետազոտություններն իրականացվում են Եվրոպական պառլամենտի և Խորհրդի 2004 թվականի փետրվարի 11-ի N 2004/10/EC դիրեկտիվի համաձայն հաստատված «Պատշաճ լաբորատորային գործունեության ուղեցույցի» կամ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Խորհրդի 2016թ. նոյեմբերի 3-ի N 81 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության պատշաճ լաբորատորային գործունեության կանոնների» համաձայն:

2. Սույն հրամանը ուժի մեջ մտնելու հաջորդ օրը «Պատշաճ լաբորատորային գործունեության ուղեցույցը» և «Եվրասիական տնտեսական միության պատշաճ լաբորատորային գործունեության կանոնները» տեղադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում (www.moh.am):

Նախարարի պաշտոնակատար Լ. Ալթունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։