Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 511-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 մայիսի 2017 թվականի N 560-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 511-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 14-ի «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ տվյալների արդիականացման դեպքում գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների՝ ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը, ինքնաշխատ կերպով փոփոխման ենթակա տվյալների և այդ տվյալների բազաների ցանկը հաստատելու մասին» N 511-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալության (այսուհետ՝ գործակալություն)» բառերը.

2) 3-րդ կետում «Գործակալության կողմից շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ գրանցամատյանում որևէ գրառում կատարելիս կամ դրանից տեղեկատվություն տրամադրելիս» բառերը փոխարինել «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ գրանցամատյանում գրառում կատարելիս» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. մայիսի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։