Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2017 թվականի N 592-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 19-րդ փողոցի N 1 հասցեում գտնվող, 147 540 945 դրամ սկզբնական արժեքով 518.74 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և 12 873 379 դրամ սկզբնական արժեքով 15.6 քառ. մետր մակերեսով շինությունն ու դրանց զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը և սույն որոշման հավելվածում նշված գույքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`

1) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի առանձնացման համար անհրաժեշտ չափագրման և դրանց՝ որպես առանձին միավորի գրանցման աշխատանքների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում և հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հունիսի 2

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հունիսի 1-ի N 592-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Անվանումը Տարե-թիվը Քանակը (հատ) Սկզբնական արժեքը Մնացորդային արժեքը

1. Օդորակիչ LGS 09 LHP 2006 թ. 6 1,863,000.00 0

2. Օդորակիչ LGS 09 LHP 2006 թ. 2 0 0

3. Օդորակիչ SHARP LT A 098E 2006 թ. 3 893,700.00 0

4. Օդորակիչ SAMSUNG AQ12WWWE 2006 թ. 3 972,000.00 0

5. Օդորակիչ SAMSUNG AQT24 WHWE 2006 թ. 1 540,000.00 0

6. Օդորակիչ SAMSUNG AQ09 W8WE 2006 թ. 4 1,123,200.00 0

7. Օդորակիչ HISENESE 2008 թ. 1 0 0

8. Օդորակիչ SHIVAKI 2008 թ. 1 0 0

9. Օդորակիչ FERARI 2008 թ. 1 0 0

10. Գրասեղան 1994 թ. 1 18,000.00 0

11. Գրասեղան 1999 թ. 4 202,491.00 0

12. Գրասեղան 2001 թ. 7 211,747.00 0

13. Գրասեղան 2001 թ. 8 307,993.00 0

14. Գրասեղան 2001 թ. 1 66,000.00 0

15. Գրասեղան 2006 թ. 1 0 0

16. Գրապահարան 2001 թ. 9 594,000.00 0

17. Գրապահարան 2001 թ. 4 323,986.00 0

18. Պահարան 2006 թ. 8 0 0

19. Զգեստապահարան՝ 3-դռնանի 2006 թ. 4 0 0

20. Զգեստապահարան՝ 2-դռնանի 2006 թ. 4 0 0

21. Գեներատորային տեղակայանք AKSA APD 200C 2011 թ. 1 16,620,000.00 4,653,600.00

22. Ջրի պոմպ՝ հորային 2006 թ. 1 0 0

23. Ջրի պոմպ՝ եռաֆազ հոսանքով 2006 թ. 1 0 0

24. Ջրի պոմպ՝ փոքր 2006 թ. 1 0 0

25. Ջրի տարա 1500 լիտր 2006 թ. 2 0 0

26. Քիվ 2006 թ. 29 0 0

27. Շերտավարագույր 2006 թ. 29 0 0

28. Տրանսֆորմատոր 2006 թ. 1 0 0

29. Հակահրդեհային գույք 2006 թ. 1 0 0

30. Ջրատաքացուցիչ Ariston 2006 թ. 6 0 0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի առաջին

տեղակալ Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։