Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՄԻԽԱՅԻԼ ՄՈՇՉԵՆՈԿԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 հունիսի 2017 թվականի N 531-Ա

ԻԳՆԱՏԻ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՄԻԽԱՅԻԼ ՄՈՇՉԵՆՈԿԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի օգնական Միխայիլ Մոշչենոկին 2017 թվականի հունիսի 5-7-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)՝ «Բելագրո-2017» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին մասնակցելու համար:

2. Իգնատի Առաքելյանի և Միխայիլ Մոշչենոկի՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելառուսի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հունիսի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։