Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հունիսի 2017 թվականի N 605-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի, Վայքի, Սպիտակի քաղաքային, Տաթևի, Հալիձորի ու Շինուհայրի գյուղական համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) որոշման վերնագրում, որոշման տեքստում և որոշման հավելվածներում «քաղաքային համայնք» և «գյուղական համայնք» բառերը՝ իրենց համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «համայնք» բառով՝ իրեն համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման վերնագրից հանել «, ՀԱԼԻՁՈՐԻ ՈՒ ՇԻՆՈՒՀԱՅՐԻ» բառերը.

3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում «օբյեկտների տարածքները» բառերը փոխարինել «օբյեկտի տարածքը» բառերով.

4) որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետում «Հալիձորի» և 1-ին կետի 11-րդ ենթակետում «Շինուհայրի» բառերը փոխարինել «Տաթևի» բառով.

5) որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

6) որոշման N 9 հավելվածի վերնագրում «Հալիձոր» բառը փոխարինել «Տաթև» բառով.

7) որոշման N 11 հավելվածի վերնագրում «Շինուհայր» բառը փոխարինել «Տաթև» բառով.

8) որոշման N 10 հավելվածի` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման միջոցառումների՝

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 3. Դիլիջան

քաղաք Ներառում է`

Դիլիջանի քաղաքային բնակավայրի վարչական սահմանը՝ բացառությամբ «Դիլիջան»

ազգային պարկի տարածքների 4338,4 բնակավայրի կայուն զարգացում, քաղաքաշինական միջավայրի վերականգնում, կրթական, ֆինանսական, ինչպես նաև` տուրիզմի և հանգստի կազմակերպման ենթակառուցվածքների կատարելագործում գոտևորման նախագծեր և քաղաքաշինական կանոնադրություն, քաղաքաշինական զարգացման և կառուցապատման ներդրումային հայեցակարգեր, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր

:»,

բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 8. Տաթև համայնք ներառում է՝

● բնակավայրի զարգացման, պատմաճարտարապետական հուշարձանների (այդ թվում` Տաթևի համալիր) և շրջակա լանդշաֆտի պահպանման և տուրիստական գոտիները

● պատմաճարտարապետական հուշարձանների («Տաթևի մեծ անապատ» վանական համալիր, «Սատանի կամուրջ», Ցաքութի եկեղեցի) և շրջակա լանդշաֆտի պահպանման գոտիները

● Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները

● Տաթև համայնքի բնակավայրից հյուսիս գտնվող սարավանդի գյուղատնտեսական հողատարածքները

●Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները

● Շինուհայր-Տաթև ավտոմոբիլային ճանապարհին հարող տարածքները 812.9 որից՝ 269.0

126.0

40.0

300.0

26.2

51.7 պատմամշակութային և քաղաքաշինական միջավայրի վերականգնում և զարգացում, բնական լանդշաֆտի պահպանություն և պլանավորում, զբոսաշրջային կենտրոնի ստեղծում

բնակավայրի կայուն զարգացում, հանգստի կազմակերպում քաղաքաշինական զարգացման և կառուցապատման ներդրումային հայեցակարգեր, գոտևորման նախագծեր և քաղաքաշինական կանոնադրություն, լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման նախագծեր, ներդրումային ծրագրեր

:».

գ. 9-րդ և 11-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

9) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1. Սույն որոշմամբ առանձնացված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 792-Ն որոշմամբ հաստատված կարգով:»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հունիսի 7

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հունիսի 1-ի N 605-Ն որոշման

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 728-Ն որոշման

ՀԱՏԱԿԱԳԻԾ

ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ

Ակտի պատկեր

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։