Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 242 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

23 հոկտեմբերի 2003 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հոկտեմբերի 2003 թվականի N 1290-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 242 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 18-ի «Հեռակա ձևով մասնագիտական միջին և բարձրագույն կրթության, ինչպես նաև դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցանվող մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» N 242 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

որոշմամբ հաստատված՝ դիպլոմավորված մասնագետի կրթական ծրագրով ուսուցանվող մասնագիտությունների ցանկը լրացնել՝

«0719 Տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր

(ըստ կիրառման բնագավառների) դիպլոմավորված

մասնագետ 6 տարի»,

«0902 Օգտակար հանածոների ստորգետնյա մշակումներ դիպլոմավորված

մասնագետ 6 տարի»,

«1102 Գունավոր մետաղների մետաղագործություն դիպլոմավորված

մասնագետ 6 տարի»,

«1201 Մեքենաշինության տեխնոլոգիա դիպլոմավորված

մասնագետ 6 տարի»,

«1202 Մետաղահատ հաստոցներ և գործիքներ դիպլոմավորված

մասնագետ 6 տարի»,

«2007 Ռադիոտեխնիկա դիպլոմավորված

մասնագետ 6 տարի»,

«2501 Օրգանական նյութերի քիմիական տեխնոլոգիա դիպլոմավորված

մասնագետ 6 տարի»

տողերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. հոկտեմբերի 21

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։