Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-10-րդ մասերով.
«8. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում հանրապետական սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.
1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության մեկ ռադիոծրագիր.
2) երեք մասնավոր ռադիոընկերություն` ընդհանուր ուղղվածության:
9. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մայրաքաղաքային սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.
1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության երկու ռադիոծրագիր.
2) մեկ մասնավոր ռադիոընկերություն` ժամանցային ուղղվածության.
3) մեկ մասնավոր ռադիոընկերություն` երիտասարդական ուղղվածության.
4) մեկ մասնավոր ռադիոընկերություն` երաժշտական ուղղվածության.
5) տասը մասնավոր ռադիոընկերություն` ընդհանուր ուղղվածության:
10. Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում են իրականացնում մարզային սփռման հետևյալ թեմատիկ ուղղվածությամբ ռադիոընկերությունները.
1) օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն սահմանված Հանրային հեռուստառադիոընկերության մեկ ռադիոծրագիր և ընդհանուր ուղղվածության երկու մասնավոր ռադիոընկերություն:»: