Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հունիսի 2017 թվականի N 557-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով 2017 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝ Վաչե Գաբրիելյանինը, Էմիլ Տարասյանինը, Բորիս Դեմիրխանյանինը և Ռաֆայել Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, այդ թվում` գիշերավարձի ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

2. Ընդունել ի գիտություն, որ Ալեքսանդր Խաչատուրյանի, Էրիկ Գյուլազյանի և Գևորգ Մանթաշյանի՝ 2017 թվականի մայիսի 31-ից մինչև հունիսի 3-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սանկտ Պետերբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հունիսի 7

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունիսի 7-ի N 557-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2017 ԹՎԱԿԱՆԻ մայիսի 31-ից մինչԵՎ հունիսի 3-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) ՄԵԿՆած ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

Է. Տարասյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Բ. Դեմիրխանյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

Ա. Խաչատուրյան - «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Ռ. Ավետիսյան - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի խորհրդական

Է. Գյուլազյան - «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի խորհրդական (համաձայնությամբ)

Գ. Մանթաշյան - «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի փորձագետ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։