ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հունիսի 2017 թվականի N 542-Ա
«ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1391-Ն որոշման հավելվածի 26-րդ կետը՝
Հաստատել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հունիսի 6
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունիսի 6-ի N 542-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԿԱՅՈՒՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ
Ա. Մարգարյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Ա. Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Գ. Մուրադյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ս. Սիմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետի տեղակալ
Ա. Գևորգյան - ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական
Ռ. Ստեփանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ
Հ. Հովհաննիսյան - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի բաժնի պետ (համաձայնությամբ)
Դ. Մարյասին - ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ (համաձայնությամբ)
Պասկալ Միշո - ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Նասոյան - ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության հայաստանյան կազմակերպության ներկայացուցչի օգնական (համաձայնությամբ)
Վ. Չեռնիգով - ՌԴ-ի ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ (համաձայնությամբ)
Է. Կարապետյան - Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի փոխտնօրեն (համաձայնությամբ)
Դ. Հովսեփյան - Հայ օգնության միության Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի (համաձայնությամբ)
Ի. Գրիգորյան - «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)
Ա. Մովսիսյան - «Փրկեցեք երեխաներին» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան