ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2017 թվականի N 589-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգի բարեփոխումների ծրագրերը համակարգող աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին՝ վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել բարձրագույն կրթության համակարգի զարգացման հայեցակարգ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հունիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունիսի 20-ի N 589-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Գաբրիելյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ միջազգային տնտեսական
ինտեգրման և բարեփոխումների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Տեր Մեսրոպ քահանա Արամյան - ՀՀ Նախագահի խորհրդական (համաձայնությամբ)
Ա. Բերբերյան - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ)
Գ. Մուրադյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Կ. Հարությունյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ
Ռ. Թոփչյան - «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Սիմոնյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր, ռեկտորների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Տեր-Կյուրեղյան - Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
Ժ. Մարկ Լավեստ - Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան