Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2017 թվականի N 599-Ա

ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանին (համաձայնությամբ) 2017 թվականի հունիսի 28-29-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ԱՊՀ երկրներում ֆինանսական կրթության տեխնիկական աջակցության նախագծի գործարկմանը նվիրված կլոր սեղանին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Սահակյանի, Կարեն Թամազյանի և Արմենակ Դարբինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Դավիթ Սահակյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հունիսի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։