Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2017 թվականի N 600-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված հավելվածի 122-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ու «Հայաստանի Հանրապետության ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրման, վերագնահատման և ռացիոնալ կառավարման վերաբերյալ» ծրագրի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ու «Հայաստանի Հանրապետության ստորերկրյա ջրային ռեսուրսների ուսումնասիրման, վերագնահատման և ռացիոնալ կառավարման վերաբերյալ» ծրագիրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հունիսի 20

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հունիսի 20-ի N 600-Ա

որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Է. Գրիգորյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)

Վ. Նարիմանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Վ. Դավթյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ

Ա. Խաչատրյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի տեղակալ

Գ. Մանուչարյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչության պետ

Ա. Բաղդասարյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ

Հ. Եսայան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության, բնապահպանության և ջրային տնտեսության ոլորտներում բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

Ա. Սողոմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ

Ա. Եգանյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ

Դ. Ստեփանյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

Ս. Սահակյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Ագրոքիմիական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության առաջին կարգի ագրոքիմիկոս

Վ. Խոնդկարյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դոցենտ, երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։