ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2017 թվականի N 679-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՖՈՒՐՆԻՎՈՒԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՖՈՒՐՆԻՎՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հունիսի 21 Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 15-ի N 679-Ա որոշման
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ՈՒ համալրող մասերի ԵՎ (կամ) հումքի ՈՒ նյութերի
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման
երկիրը Արժեքը
(դրամ)
1. 3920 10 890 0 Պոլիէթիլենային թաղանթ՝ փաթեթավորման համար Պոլիէթիլենային թաղանթ՝ ներքնակների փաթեթավորման համար՝ 100 միկրոն, 260 սմ լայնք կգ 105 000 Իրան 72 450 000
2. 3921 13 100 0 Սպունգ՝ ճկուն գլանափաթույթով Սպունգ՝ ճկուն գլանափաթույթով 1x200x10000 սմ (օգտագործվում է որպես շերտ ներքնակներում, որպես շերտ ներքնակի հիմքերում, ամբողջ արտադրական պրոցեսում) կգ 18000 Թուրքիա 30 600 000
3. 5602 90 000 0 Տեխնիկական թաղիք թերթերով՝ ոչ ինքնասոսնձվող տեքստիլ մնացորդներից Տեխնիկական թաղիք թերթերով՝ ոչ ինքնասոսնձվող տեքստիլ մնացորդներից (քեչա). օգտագործվում է ներքնակի ներքին շերտերում ամրության համար, հիմքերի ներքին շերտերում կգ 385000 Թուրքիա 141 680 000
4. 5602 90 000 0 Տեխնիկական թաղիք թերթերով՝ ոչ ինքնասոսնձվող կոկոսի թելերից Տեխնիկական թաղիք թերթերով՝ ոչ ինքնասոսնձվող կոկոսի մանրաթելերից, օգտագործվում է ներքնակի ներքին շերտերում կգ 44000 Սլովենիա 57 200 000
5. 5603 11 100 0 Սինդեպոն՝ բամբականման պատվածքով՝ մինչև 25 գ/մ.2մակերեսային խտությամբ Սինդեպոն բամբականման պատվածքով՝
1 քառ. մ մինչև 300 գր քաշով, սպանդբոնդ, օգտագործվում է ներքնակի ներքին հարդարանքում, օգտագործվում է ներքնակի արտադրական պրոցեսի բոլոր էտապներում կգ 40000 Թուրքիա 126 800 000
6. 5603 11 900 0 Սինդեպոն՝ առանց պատվածքի՝ մինչև 25 գ/մ2 մակերեսային խտությամբ Սինդեպոն՝ առանց պատվածքի, օգտագործվում է ներքնակի արտադրական պրոցեսի բոլոր էտապներում կգ 4000 Թուրքիա 3 492 000
7. 5603 11 900 0 Սինդեպոն՝ առանց պատվածքի մինչև 25 գ/մ2 մակերեսային խտությամբ Սինդեպոն առանց պատվածքի 15 գ/մ2 մակերեսային խտությամբ, օգտագործվում է ներքնակի արտադրական պրոցեսի բոլոր էտապներում կգ 30000 Չինաստան 27 600 000
8. 5603 11 900 0 Սինդեպոն՝ առանց պատվածքի մինչև 25 գ/մ2 մակերեսային խտությամբ Սինդեպոն առանց պատվածքի 20 գ/մ2 մակերեսային խտությամբ, օգտագործվում է ներքնակի արտադրական պրոցեսի բոլոր էտապներում կգ 15000 Չինաստան 12 300 000
9. 5603 12 900 0 Սինդեպոն՝ առանց պատվածքի 30-70 գ/մ2 մակերեսային խտությամբ Սինդեպոն՝ առանց պատվածքի 30-70 գ/մ2 մակերեսային խտությամբ, օգտագործվում է ներքնակի արտադրական պրոցեսի բոլոր էտապներում կգ 30000 Չինաստան 24 300 000
10. 5806 32 100 0 Եզրաժապավեն՝ կտորից գործված երիզով Եզրաժապավեն՝ կտորից գործված երիզով, օգտագործվում է ներքնակի բոլոր եզրերը դեկորատիվ կանթով պատելու համար կգ 900000 Թուրքիա 2 097 000 000
11. 7217 10 390 0 Երկաթալար՝ սև մետաղից, ոչ ցինկապատ Երկաթալար՝ սև մետաղից, ոչ ցինկապատ
1.4-2.2 մմ, օգտագործվում է ներքնակի ներքին զսպանակների արտադրությունում կգ 39000 Թուրքիա 12 870 000
12. 7320 90 900 8 Զսպանակներ, զսպակներ և թիթեղաթերթեր դրանց
համար՝ սև մետաղներից Զսպանակների համակարգ փաթեթ. սև մետաղից ոչ ցինկապատ ներքնակի արտադրության համար՝ պատված սպանդբոնդով, զսպանակային համակարգ կգ 105000 Խորվաթիա 99 225 000
13. 8305 20 000 0 Մետաղալարե սկոբաներ կապերով կահույքի համար Մետաղի սկոբաներ կապերով. օգտագործվում է պնևմատիկ սարքերի մեջ ներքնակի արտադրության տարբեր փուլերում։ Օգտագործվում է սեմիֆլեքս հիմքերի ամրացման, կտորի ու փայտյա կոնստրուկցիաների միացման փուլերում կգ 90000 Չինաստան,
Թուրքիա 50 400 000
Ընդամենը 2 755 917 000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան