ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունիսի 2017 թվականի N 680-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքը հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հունիսի 21 Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 15-ի N 680-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի սկզբնական արժեքը
(դրամ)
1. Դյուրակիր համակարգիչ MacBook Air13.3 հատ 1 552,653
2. Տպիչ Xerox PHASER 6700 DN հատ 1 1,033,200
3. Աթոռ՝ գեղարվեստական հատ 8 25,000
4. Սեղան հատ 1 405,000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
հունիսի 15-ի N 680-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի սկզբնական արժեքը (դրամ)
1. Սեղան՝ խորհրդակցության՝ 13-3600,
չափսերը՝ 3600x1600x760 հատ 1 1,425.600
2. Գրասեղան` մոդել ԳՍՓՆ-2000, դիմադիր
Սեղան` մոդել ԳՍՓՆ-2000դ, կողադիր
Սեղան` մոդել ԳՍՓՆ-2000 հատ 1 719.400
3. Զգեստապահարան և գրապահարան` ԶՊ1 ա (միասին), չափսերը՝ 1220 x 440 x 2000 հատ 1 215.712
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան