ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 2017 թվականի N 669-Ն
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի մայիսի 15-ի ՆՀ-355-Ն հրամանագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2017 թվականի ամառային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. 2017 թվականի ամառային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ և հաստատել դրանց կազմերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) 2017 թվականի ամառային զորակոչը (այսուհետ` զորակոչ) անցկացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` մայիս-հուլիս ամիսներին.
2) զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ, իսկ զորակոչի ավարտից հետո` Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի համապատասխան կայազորային քննչական բաժիններ (բաժանմունքներ):
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին շարունակել զորակոչից խուսափող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) հայտարարված զորակոչին զինվորական կոմիսարիատ չներկայացած կամ քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններով հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների կողմից զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ԷՍԳ, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններ, երևակման նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին՝ բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`
ա. դպրոցներում` մինչև 2017 թվականի հունիսի 24-ը,
բ. քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2017 թվականի հունիսի 24-ը,
գ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2017 թվականի հունիսի 1-ը,
դ. սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2017 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, քոլեջները և ուսումնարաններն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները,
ե. մինչև 2017 թվականի հուլիսի 15-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում (պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով) ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և զինվորական կոմիսարիատների,
զ. օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով սովորելու մրցույթին հայտ ներկայացրած, ինչպես նաև այդ մրցույթով հաղթող ճանաչված և օտարերկրյա պետություններ ուսումնառության գործուղվելու ենթակա դիմորդների անվանացուցակները Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշման հավելվածի 7-րդ և 8-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետներում.
2) մագիստրոսական և ասպիրանտական կրթություն իրականացնող բուհերում ու գիտական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում (տարկետման իրավունքով) մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություններն ավարտել մինչև 2017 թվականի հունիսի 20-ը.
3) Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:
15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հունիսի 21
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
մայիսի 25-ի N 669-Ն որոշման
Կ Ա Զ Մ
հանրապետական զորակոչային հանձնաժողովի
Վ. Սարգսյան - ՀՀ պաշտպանության նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Մ. Հակոբյան - ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Լ. Ալթունյան - ՀՀ առողջապահության նախարար
Վ. Մարտիրոսյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
Լ. Մկրտչյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Դ. Լոքյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար
Վ. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Գ. Կուտոյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Ա. Դավթյան - ՀՀ գլխավոր դատախազ
Կ. Նահապետյան - ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Մուրադյան - ՀՀ զինվորական կոմիսար
Վ. Ասցատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ
Ս. Բարսեղյան - ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ
Ա. Ավթանդիլյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի զորակոչի բաժնի պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
մայիսի 25-ի N 669-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵրԵՎան քաղաքի) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ
Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումները Հանձնաժողովների անդամները
1 2
Երևան
Արաբկիր
Մաշտոց
Կենտրոնական
Նոր Նորք
Շահումյան
Շենգավիթ
Էրեբունի Օ. Գասպարյան - Երևանի քաղաքապետ
(հանձնաժողովի նախագահ)
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ
- Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ
- Երևան քաղաքի կայազորի ռազմական
ոստիկանության բաժնի պետ
- Արաբկիրի, Մաշտոցի, Կենտրոնականի, Նոր Նորքի, Շահումյանի, Շենգավիթի, Էրեբունու զինվորական կոմիսարներ
Արագածոտն
Աշտարակ
Ապարան
Թալին Ա. Նազարյան - Արագածոտնի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ
Աշտարակի ռազմական ոստիկանության
բաժանմունքի պետ
- Աշտարակի, Ապարանի, Թալինի զինվորական կոմիսարներ
Արարատ
Արտաշատ
Արարատ
Մասիս Վ. Սարգսյան - ՀՀ Արարատի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ
- Արտաշատի, Արարատի, Մասիսի զինվորական կոմիսարներ
Արմավիր
Արմավիր
Էջմիածին Ա. Դավթյան - Արմավիրի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության
պետ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Արմավիրի ռազմական ոստիկանության բաժնի պետ
- Արմավիրի, Էջմիածնի զինվորական կոմիսարներ
Գեղարքունիք
Գավառ
Մարտունի
Սևան
Վարդենիս
Ճամբարակ Դ. Մանուկյան ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Սևանի, Մարտունու և Մարտունու ռազմական ոստիկանության բաժնի պետեր
- Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի, Ճամբարակի զինվորական կոմիսարներ
Լոռի
Վանաձոր
Սպիտակ
Ստեփանավան
Տաշիր
Թումանյան Գ. Խաչատուրով ՀՀ Լոռու մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ
-Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի,
Տաշիրի, Թումանյանի զինվորական կոմիսարներ
Կոտայք
Կոտայք (Աբովյան)
Հրազդան
Չարենցավան
Նաիրի Հ. Բաղմանյան - ՀՀ Կոտայքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Կոտայքի ռազմական ոստիկանության Աբովյանի
բաժնի պետ
- Կոտայքի, Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի
զինվորական կոմիսարներ
Շիրակ
Գյումրի
Արթիկ
Աշոցք
Անի
Ախուրյան
Ամասիա
Ս. Գալստյան - Շիրակի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Շիրակի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ
- Գյումրիի, Արթիկի, Աշոցքի, Անիի, Ախուրյանի, Ամասիայի զինվորական կոմիսարներ
Սյունիք
Կապան
Գորիս
Սիսիան
Մեղրի Տ. Փարվանյան - Սյունիքի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 1 -ին բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Գորիսի, Կապանի և Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնի պետեր
- Կապանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի զինվորական կոմիսարներ
Վայոց ձոր
Եղեգնաձոր
Վայք
Վ. Քոչարյան - Վայոց ձորի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- 4-րդ բանակային կորպուսի հրամանատար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Վայքի ռազմական ոստիկանության բաժնի պետ
- Եղեգնաձորի, Վայքի զինվորական կոմիսարներ
Տավուշ
Իջևան
Տավուշ (Բերդ)
Նոյեմբերյան
Դիլիջան Ա. Բրուտյան - Տավուշի մարզպետ
(հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար
- մարզային ոստիկանության վարչության պետ
- Իջևանի և Տավուշի ռազմական ոստիկանության
բաժնի պետեր
- Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Դիլիջանի զինվորական կոմիսարներ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2017 թվականի
մայիսի 25-ի N 669-Ն որոշման
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հենրիկ Կարապետի Մուրադյան - ՀՀ զինվորական կոմիսար (հանձնաժողովի նախագահ)
Հովհաննես Աստվածատուրի Մինասյան - ՀՀ զինվորական կոմիսարիատի ավագ բժիշկ, բ/ծ փոխգնդապետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
Արսեն Մակբեթի Մելքոնյան - ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչությունից
Վահե Կորյունի Հակոբյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Էդուարդ Արմենի Ավագյան - թերապևտ, բ/ծ կապիտան
Լարիսա Հապետնակի Բարեղամյան - թերապևտ, բ/ծ կապիտան
Հայկ Ռաֆայելի Հովսեփյան - սրտաբան, բ/ծ փոխգնդապետ
Հայկ Սենիկի Մարգարյան - նյարդաբան
Վարդան Գրիգորի Գաբրիելյան - նյարդաբան, բ/ծ մայոր
Սահակ Աշոտի Հակոբյան - մաշկաբան
Ժորա Արտաշեսի Բալասանյան - մաշկաբան
Տիգրան Ռոբերտի Մարտիրոսյան - վիրաբույժ, բ/ծ մայոր
Արամ Աշոտի Միրիջանյան - վիրաբույժ, բ.գ.թ.
Սերգեյ Համլետի Սիմոնյան - վնասվածքաբան, բ/ծ մայոր
Արթուր Ռոբերտի Սոխակյան - վնասվածքաբան, բ.գ.թ.
Գարիկ Սմբատի Սարգսյան - օտոլարինգոլոգ, բ/ծ մայոր
Հայկ Գալուստի Բարսեղյան - օտոլարինգոլոգ
Նարինե Լավրենտի Բաղդասարյան - ակնաբույժ, բ/ծ մայոր
Եղիշե Ալիկի Բաղդասարյան - ակնաբույժ, բ.գ.թ.
Տիգրան Շամշադի Սարգսյան - հոգեբույժ, բ/ծ մայոր
Լուսինե Անդրանիկի Արզումանյան - հոգեբույժ
Ռաֆիկ Գևորգի Բզանյան - համակարգչային օպերատոր, ավագ սերժանտ /Պ/
Անի Սերգեյի Բաբայան - հանձնաժողովի քարտուղար
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան