Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-01-ից մինչև 2020-05-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 24. Հանձնաժողովի լիազորությունները

գործել է մինչև 2020-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 24. Հանձնաժողովի լիազորությունները

1. Հանձնաժողովը`

1) քննում և լուծում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց, համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտումների և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ.

2) իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին ներկայացնում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների կանխարգելմանն ու վերացմանն ուղղված առաջարկություններ (այդ թվում՝ պաշտոն զբաղեցնող անձին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ).

3) վարում է հայտարարատու պաշտոնատար անձանց և հայտարարագրերի ռեեստրը.

4) սահմանում է հայտարարագրի ձևանմուշը, հայտարարագրի լրացմանը ներկայացվող պահանջները, հայտարարագրերի ռեեստրի տվյալների ցանկը, հայտարարագրերի ռեեստրի վարման, հայտարարագրի ներկայացման և հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու, հայտարարագրի արխիվացման կարգերը, ինչպես նաև հայտարարագրերի վերլուծության մեթոդաբանությունը և ռիսկային չափորոշիչները.

5) հրապարակում է հայտարարագրերը.

6) քննում և լուծում է հայտարարագրմանն առնչվող խախտումների վերաբերյալ գործեր.

7) էթիկայի հանձնաժողովներին, բարեվարքության հարցերով կազմակերպիչներին տրամադրում է անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, ինչպես նաև վարքագծի սկզբունքների և դրանցից բխող վարքագծի տիպային կանոնների վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն և մեթոդական աջակցություն.

8) ներկայացնում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ, ինչպես նաև շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր ձեռնարկելու վերաբերյալ առաջարկություն.

9) մեկնաբանում է օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները և այլ սահմանափակումներ, վարքագծի սկզբունքները, ինչպես նաև հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնները.

10) վերանայում է էթիկայի հանձնաժողովների եզրակացությունները.

11) վարում է անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտումների, շահերի բախման դեպքերի վիճակագրություն և հրապարակում տվյալներ.

12) իրականացնում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող ռազմավարությունների և միջոցառումների ծրագրերի (այդ թվում՝ ոլորտային) նախագծերի փորձագիտական վերլուծություն և դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ իրավասու մարմին.

13) մշակում է կոռուպցիայի կանխարգելման ծրագրեր և դրանք ներկայացնում է Կառավարություն.

14) իրավասու մարմին կարծիք է ներկայացնում կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

15) իրավասու մարմին ներկայացնում է իր գործունեության ընթացքում վեր հանված՝ կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող հարցերի կարգավորման բացերի և թերությունների շտկմանն ուղղված առաջարկություններ.

16) մշակում է կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերով կրթական և հանրային իրազեկման բարձրացման ծրագրեր և իրականացնում միջոցառումներ.

17) առաջարկություններ է ներկայացնում կրթական, այդ թվում՝ պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների վերապատրաստումների ծրագրերում հակակոռուպցիոն դասընթացներ ներառելու և կազմակերպելու վերաբերյալ.

18) կրթական ծրագրերի իրականացման համար տրամադրում է ուսումնամեթոդական ուղեցույցներ և այլ նյութեր.

19) կազմում է իր մշակած հակակոռուպցիոն ծրագրերի և դրանց իրականացման միջոցառումների ծրագրի (այդ թվում՝ ոլորտային) կատարման վերաբերյալ մոնիտորինգի զեկույցներ, դրանց վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում իրավասու մարմիններ.

20) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության, կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ իրականացնում է ուսումնասիրություններ և դրանց արդյունքներով ներկայացնում խորհրդատվական բնույթի եզրակացություններ.

21) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում ու կարգով դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության, կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության վերաբերյալ ներկայացնում է խորհրդատվական բնույթի եզրակացություններ.

19) ընդունում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները (կանոնագիրքը).

20) ընդունում է հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնագիրքը.

21) մշակում է հանրային ծառայողների վարքագծի ոլորտային կանոնագրքերի նախագծերի մշակման և կիրարկման վերաբերյալ ուղեցույցը.

22) ամփոփում է անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների, վարքագծի սկզբունքների և դրանցից բխող վարքագծի կանոնների, ինչպես նաև իրավիճակային շահերի բախման վերաբերյալ դրույթների իրացման պրակտիկան, ներկայացնում դրա միասնականության ապահովմանն ուղղված առաջարկություններ:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված ուսումնասիրություններ իրականացնելու և դրանց արդյունքներով եզրակացություններ ներկայացնելու կարգը սահմանում է Հանձնաժողովը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 12-րդ, 15-րդ և 22-րդ կետերով նախատեսված դեպքերում առաջարկությունն ստացած մարմինը կամ պաշտոնատար անձը պարտավոր է 30-օրյա ժամկետում քննարկել այն և արդյունքների մասին տեղեկացնել Հանձնաժողովին:

3. Հանձնաժողովն իրավասու է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու բարեվարքության համակարգին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, որոնք ենթակա են տրամադրման Հանձնաժողովի սահմանած ժամկետում:

(24-րդ հոդվածը լրաց. 13.09.19 ՀՕ-180-Ն, խմբ., փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-208-Ն, փոփ. 15.04.20 ՀՕ-213-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։