Հոդված 9. Հանձնաժողովի կազմավորման կարգը
Հոդված 9. Հանձնաժողովի կազմավորման կարգը
1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից` նախագահ և չորս անդամ: Հանձնաժողովի անդամների պաշտոնները ինքնավար պաշտոններ են:
2. Հանձնաժողովի անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը՝ վեց տարի ժամկետով, բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման դեպքերի:
3. Հանձնաժողովն իր կազմից Հանձնաժողովի անդամի լիազորությունների ժամկետով ընտրում է Հանձնաժողովի նախագահ:
4. Հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար Ազգային ժողովի նախագահը ձևավորում է մրցութային խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):
5. Խորհուրդը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի և Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից: Ազգային ժողովի կողմից Խորհրդի անդամը նշանակվում է խմբակցությունների համախոհությամբ (կոնսենսուսով): Խորհրդի անդամ կարող է նշանակվել սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները բավարարող անձը: Խորհրդի կազմում ընդգրկվելու համար Ազգային ժողովի նախագահը դիմում է Կառավարություն, Ազգային ժողովի խմբակցություններ, Բարձրագույն դատական խորհուրդ, Մարդու իրավունքների պաշտպանին և Փաստաբանների պալատ՝ յուրաքանչյուրի կողմից տասնօրյա ժամկետում մեկական թեկնածու առաջադրելու համար։
6. Եթե սույն հոդվածի իմաստով Խորհրդի թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող մարմինը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրում, ապա նույն մարմինը թեկնածու է առաջադրում տասնօրյա ժամկետում:
7. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-199-Ն)
8. Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե Հանձնաժողովի անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա Ազգային ժողովի նախագահը սույն հոդվածով սահմանված կարգով՝ 10-օրյա ժամկետում, դիմում է իրավասու մարմիններ՝ նոր մրցութային խորհուրդ ձևավորելու նպատակով:
9. Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի թեկնածուի ընտրության համար ձևավորվում է նոր Խորհուրդ, բացառությամբ այն դեպքերի, երբ մրցույթը կազմակերպվում է Հանձնաժողովի մեկից ավելի թափուր պաշտոններ համալրելու նպատակով, որի պարագայում մրցույթն անցկացնում է միևնույն Խորհուրդը։
(9-րդ հոդվածը խմբ. 13.09.19 ՀՕ-180-Ն, խմբ., փոփ., լրաց. 25.03.20 ՀՕ-199-Ն)