Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2016 թվականի N 973-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) կարգի 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34. Աշխատանքների գնահատականները տրվում են յուրաքանչյուր աշխատանքի ավարտից հետո` հաշվի առնելով աշխատանքն անմիջական ղեկավարի կողմից ընդունվելու ժամկետները և որակը: Համակարգով յուրաքանչյուր աշխատանքի գնահատականը տրվում է հետևյալ սանդղակին համապատասխան.

Ակտի պատկեր

Կատարված է առանց թերությունների Կատարված է

ոչ էական թերություններով Կատարված է էական թերություն-ներով Կատարված չէ

Սահմանված ժամկետից շուտ 100 89-80 - -

Սահմանված ժամկետին 95-90 79-75 65-59 0

Սահմանված ժամկետի ոչ էական բացթողումներով 89-80 74-65 58-50 0

Սահմանված ժամկետի էական բացթողումներով 64-59 58-50 49-35 0

Սույն աղյուսակում նշված «Սահմանված ժամկետից շուտ» է համարվում կատարողի համար տվյալ աշխատանքի կատարման համար սահմանված վերջնաժամկետից առնվազն մեկ աշխատանքային օր շուտ կատարումը` բացառությամբ այն հանձնարարականների, որոնց կատարման համար սահմանված է մեկ աշխատանքային օր:».

2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 34.1-ին կետով.

«34.1. Սույն կարգի 34-րդ կետով հաստատված սանդղակում ներկայացված միջակայքի առկայությամբ յուրաքանչյուր վանդակում համակարգը հնարավորություն է ընձեռում աշխատանքը գնահատողին ընտրելու այդ միջակայքում ներառված թվերից յուրաքանչյուրը:».

3) կարգի 44-րդ կետի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

4) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 44.1-ին, 44.2-րդ և 44.3-րդ կետերով.

«44.1. Անմիջական ենթակա ունեցող ղեկավար աշխատողի (այսուհետ` ղեկավար աշխատող) դեպքում սույն կարգի 44-րդ կետում նշված բանաձևը կիրառվում է հետևյալ ձևով. ՂԿԸԳ=ՄԳX50% + ԿՀԳX50% X գործակից:

Ղեկավար աշխատողի կառավարչական հմտությունների վերջնական գնահատականը որոշելու համար անհրաժեշտ է պարզել նրա ենթակա աշխատողների (այդ թվում` ենթակա բոլոր ստորաբաժանումների աշխատողների) կատարողականների ընդհանուր գնահատականների (ԿԸԳ) թվաբանական միջինը (ԹՄ) և դրա ստանդարտ շեղումը (Standard Deviation), այսուհետ` ՍՏՇ, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ՍՏՇ=Ö [(∑(ԿԸԳi-ԹՄ).2)/ո], որտեղ ո-ը ղեկավար աշխատողների (այդ թվում` ենթակա բոլոր ստորաբաժանումների աշխատողների) թվաքանակն է, իսկ ԿԸԳi-ն` ենթակա աշխատողներից յուրաքանչյուրի կատարողական ընդհանուր գնահատականը, իսկ i=1,2,.....n:

44.2. Ղեկավար աշխատողի կառավարչական հմտությունների վերջնական գնահատականը (ԿՀՎԳ) որոշելու համար նրա ԿՀԳ-ի նկատմամբ կիրառվում են հետևյալ գործակիցները.

Ակտի պատկեր

≥ 91 90-81 80-71 70-61 60

≥ 5.25 0.7 1 0.9 0.8 0

5-5.24 0.5 0.95 0.8 0.7 0

4.75-4.9 0.1 0.8 0.7 0.6 0

<4.75 0 0.7 0.6 0.5 0

Ընդ որում, սույն աղյուսակում նշված միավորի հաշվարկման համար ԹՄ-ն կլորացվում է ամբողջական թվերի:

44.3. Աշխատողի կատարողականի ընդհանուր գնահատականը ներկայացվում է «Ընդհանուր գնահատական» թերթիկով` համաձայն N 6 ձևի, իսկ ղեկավար աշխատողինը` N 6.1 ձևի: Եթե աշխատողի կատարողականի կիսամյակային գնահատականը «Ընդհանուր գնահատական» թերթիկով անմիջական ղեկավարի նշագրով 60 տոկոս և բարձր է, ապա դա համարվում է անմիջական ղեկավարի դրական եզրակացություն, իսկ եթե 60 տոկոսից ցածր է, ապա համարվում է անմիջական ղեկավարի բացասական եզրակացություն:».

5) կարգի 48-րդ կետը «համաձայն N 6» բառերից հետո լրացնել «կամ N 6.1» բառերով.

6) կարգի 54-րդ և 57.1-ին կետերում «75» թիվը փոխարինել «60» թվով.

7) կարգը լրացնել նոր` N 6.1 ձևով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից և տարածվում է 2017 թվականի հուլիսի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա:

(2-րդ կետը լրաց. 23.06.17 N 713-Ն)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2016 թ. սեպտեմբերի 24

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

սեպտեմբերի 22-ի N 973-Ն որոշման

«Ձև N 6.1

Ղեկավար աշխատողի ընդհանուր գնահատականը

Գնահատվողի տվյալները

Ստորաբաժանումը .........................................................

Պաշտոնը (ծածկագիրը)

Անունը, հայրանունը, ազգանունը .........................................................

1. Աշխատանքային ծրագրի կիսամյակային կշռված

գնահատականի 50%

2. Կառավարչական հմտությունների կիսամյակային գնահատականի 50%

3. Ղեկավար աշխատողի կառավարչական հմտությունների գնահատականի նկատմամբ կիրառվող գործակիցը

4. Ղեկավար աշխատողի կառավարչական հմտությունների վերջնական գնահատականը (4 = 2 x 3)

5. Ընդհանուր գնահատականը (5 = 1+4)

Անմիջական ղեկավարի (գնահատողի)

ստորագրությունը _____________________

Ղեկավար աշխատողի (գնահատվողի) ստորագրությունը

(ծանոթացա գնահատականին) _____________________

_________ ________________ թ.»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։