Հոդված 9
Հոդված 9.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-ին և 38.2-րդ հոդվածներով.
«Հոդված 38.1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմը
1. Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովում է նրա աշխատակազմը:
2. Աշխատակազմի աշխատողների թիվը և հաստիքացուցակը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի առաջարկությամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ կառուցվածքն ու կանոնադրությունը՝ հանձնաժողովը: