Հոդված 1. «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-185-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածում՝
1) 1.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1.1) Վարկային բյուրոները «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ վարկային տեղեկատվությունը նրանց համաձայնությամբ տրամադրում են վարկային բյուրոյի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2.1-ին կետով սահմանված նպատակով:
Վարկային բյուրոների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկությունների փոխանցման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հանձնաժողովի համատեղ իրավական ակտով:».
2) 2-րդ մասի 2.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2.1) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց հայտարարագրերի վերլուծությունը.»: