Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ-ՈՒՄ ԴԵՂԵՐԻ, ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ, ՀԵՏԱԶՈՏՎՈՂ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՏՇԱՃ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

26 հունիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 10017249

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 հունիսի 2017թ. N 32-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ, ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ, ՀԵՏԱԶՈՏՎՈՂ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՊԱՏՇԱՃ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Դեղերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը`

Հրամայում եմ`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող դեղերի, դեղանյութերի, հետազոտվող դեղագործական արտադրանքի արտադրությունը իրականացվում է Եվրոպական միության հանձնաժողովի 2003 թվականի հոկտեմբերի 8-ի N 2003/94/EC և 1991 թվականի հունիսի 13-ի N 91/356/EC դիրեկտիվներով հաստատված «Եվրոպական միության պատշաճ արտադրական գործունեության կանոնների» և (կամ) Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի Խորհրդի 2016թ. նոյեմբերի 3-ի N 77 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության կանոնների» համաձայն:

2. Սույն հրամանը ուժի մեջ մտնելու հաջորդ օրը «Եվրոպական միության պատշաճ արտադրական գործունեության կանոնները» և «Եվրասիական տնտեսական միության պատշաճ արտադրական գործունեության կանոնները» տեղադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում (www.moh.am):

Լ. Ալթունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։