ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2017 թվականի N 650-Ա
ՌՈՒԲԵՆ ԿԵՎՈՐԿՈՎԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ռուբեն Կևորկովի (Ռուբեն Գևորգյանց) մահվան կապակցությամբ ստեղծել թաղման կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հունիսի 28
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հունիսի 28-ի N 650-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՌՈՒԲԵՆ ԿԵՎՈՐԿՈՎԻ (ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑ) ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Ամիրյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության
պետի տեղակալ
Գերաշնորհ Տ. Հովնան
եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ
(համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ
սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Շ. Միրզախանյան - «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ»
կինոստուդիայի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Գևորգյան - «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
(համաձայնությամբ)
Դ. Մուրադյան - «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ»
ՊՈԱԿ-ի ռեկտոր (համաձայնությամբ)
Հ. Խաչատրյան - «Հայաստանի ազգային կինոակադեմիա» ՀԿ-ի նախագահ
(համաձայնությամբ)
Վ. Գևորգյանց - Ռ. Կևորկովի (Ռ. Գևորգյանց) որդին (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան