Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՏՈՒՇ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հուլիսի 2017 թվականի N 732-Ա

ԱՐՏՈՒՇ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ, քանդակագործ Արտուշ (Արտաշես) Հովսեփյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հուլիսի 12

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հուլիսի 12-ի N 732-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ԱՐՏՈՒՇ (ԱՐՏԱՇԵՍ) ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Ամիրյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Ջանջուղազյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլո-

գիաների նախարարի առաջին տեղակալ

Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի

տեղակալ

Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ

(համաձայնությամբ)

Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնակչության

սպասարկման ծառայության պետ (համաձայնությամբ)

Կ. Աղամյան - Հայաստանի նկարիչների միության նախագահ

(համաձայնությամբ)

Ա. Ծատուրյան - «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի տնօրեն

Խ. Հովսեփյան - Ա. Հովսեփյանի դուստր (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։