ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հուլիսի 2017 թվականի N 733-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1269-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ կետը.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2017 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1269-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 7-րդ, 8-րդ և 17-րդ կետերը.
2) 45-րդ կետից հետո որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 46-րդ, 47-րդ և 48-րդ կետերով.
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
46. ՀՀ կառավարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում 2014-2016 թթ. և 2017 թ. հաշվետու ժամանակաշրջան
47. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն ՀՀ պետական բյուջեի ծախսերի իրականացմանն ուղղված գործունեության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում 2014-2016 թթ. և 2017 թ. հաշվետու ժամանակաշրջան
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն
48. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքա-ցիական ավիացիայի գլխավոր վարչություն «Հայաէրոնա-վիգացիա» ՓԲԸ Պետական սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխանող շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ճշտության ստուգում 2014-2016 թթ. և 2017 թ. հաշվետու ժամանակաշրջան
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հուլիսի 12
Երևան