Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՈՐՊԵՍ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

4 հուլիսի 2017 թ.

Պետական գրանցման թիվ 12417258

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

27 հունիսի 2017 թ. N 192-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՈՐՊԵՍ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասը`

Հրամայում եմ`

1. Հաստատել կամավորության սկզբունքով որպես հարկային գործակալ հանդես գալու վերաբերյալ հայտարարության ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Վ. Հարությունյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի

հունիսի 27-ի N 192-Ն հրամանի

Ձև

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ ՈՐՊԵՍ ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼ ՀԱՆԴԵՍ ԳԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Փաստաթղթի հերթական համարը

______________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

1. Հարկ վճարողի հաշվառման համարը

2. Հարկ վճարողը

Հայտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթներին համապատասխան հայտարարությունը ներկայացնելու օրը ներառող ամսվա 1-ից սկսած հանդիսանալու եմ հարկային գործակալ:

Պաշտոնատար անձ __________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։