Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-07-27-ից մինչև 2022-07-02։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-07-02Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունիսի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 60616230

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

17 հունիսի 2016 թ.

ք. Երևան N 36-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ`

1) ընտրական տեղամասերը համարակալում են տարածքային ընտրական հանձնաժողովները` m/ո տեսքի թվազույգով, որտեղ m-ը համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի համարն է, իսկ ո-ը` ընտրական տեղամասի հերթական համարը: Ընտրական տեղամասերը համարակալելիս նշվում է նաև տեղամասի գտնվելու վայրի (համայնքի) անվանումը.

2) ընտրական տեղամասերը համարակալվում են ըստ տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքների: Յուրաքանչյուր տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում ընտրական տեղամասերի համարակալումը կատարվում է սկսած 1-ից` մինչև տվյալ տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում գտնվող հերթական վերջին ընտրական տեղամասը.

3) (ենթակետն ուժը կորցրել է 11.07.17 N 296-Ն)

4) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում, բացառությամբ Երևանի ավագանու ընտրությունների, յուրաքանչյուր տարածքային ընտրական հանձնաժողով համարակալում է այն համայնքների ընտրական տեղամասերը, որտեղ կազմակերպում և անցկացնում է ընտրությունները:

(1-ին կետը փոփ. 11.07.17 N 296-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ Տ. Մուկուչյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։