ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հուլիսի 2017 թվականի N 807-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 756-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության արտահանման 2015-2017 թվականների ծրագրին հավանություն տալու և ապրանքների մաքսային արժեքի նվազագույն մեծությունը սահմանելու մասին» N 756-Ա որոշման 1-ին կետով հավանության արժանացած «ԱՐՄՀՈԼԴԻՆԳ» փակ բաժնետիրական ընկերության արտահանման 2015-2017 թվականների ծրագրի 1-ին բաժնի Ծրագիրը ներկայացնող ռեզիդենտ հարկ վճարողների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23-րդ և 24-րդ կետերով.
« 23. «Բրենդ Դեվելոփմենտ» ՓԲԸ Լիլիթ Ղարաջյան ՀՀ, քաղ. Երևան, Տերյան 69 273.120.961946 02661554
24. «Արմստոր» ՓԲԸ Նելլի Մկրտչյան ՀՀ, քաղ. Երևան, Տերյան 69 273.120.963276 02662016
»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հուլիսի 14
Երևան