ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2017 թվականի N 795-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-Ի N 20-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունվարի 17-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը հաստատելու մասին» N 20-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման N 1 հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրում ներառված միջոցառումների (այսուհետ` միջոցառումներ) իրականացումն ապահովելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որի գործունեության նպատակը միջոցառումների իրականացման ապահովմանն աջակցելն է:».
2) որոշման N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հուլիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հուլիսի 20-ի N 795-Ա
որոշման
«Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2013 թ.
հունվարի 17-ի N 20-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Շ. Հարությունյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի
տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Ս. Սողոմոնյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի
անձնակազմի կառավարման վարչության պետ
Ա. Սողոմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ
Ռ. Ստեփանյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ
Ա. Խաչատրյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ
Լ. Ոսկանյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ
Ռ. Զաքարյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական
ապահովության վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Հովհաննիսյան - ՄԱԿ-ի բնակչության զարգացման հիմնադրամի
«Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող
(համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի Ծրագրերի ղեկավար
(համաձայնությամբ)
Ա. Եղիազարյան - «Հայկական Կարմիր խաչի» ընկերության գլխավոր
քարտուղար (համաձայնությամբ)
Տ. Պետրոսյան - «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի շահերի պաշտպանության
պատասխանատու (համաձայնությամբ)
Ա. Կեսոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»։
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան