ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2017 թվականի N 802-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Սևանա լճից ջրի բացթողման, հաշվառման գործընթացի վերահսկման նպատակով Սևան-Հրազդանյան համակարգի Հրազդան/Աթարբեկյան ՀԷԿ-ի ուղղաթեքի Գեղամավան դիտակետի և թունելի ելքի ՆԿ 85+63 դիտակետում անհրաժեշտ ջրաչափական աշխատանքների իրականացման գործընթացի համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել աշխատանքային խմբի ղեկավարին՝ մեկամսյա ժամկետում ապահովել Սևան-Հրազդանյան համակարգի Հրազդան/Աթարբեկյան ՀԷԿ-ի ուղղաթեքի Գեղամավան դիտակետի և թունելի ելքի ՆԿ 85+63 դիտակետում մոնիթորինգ իրականացնելը և ապօրինի ջրօգտագործումը վերացնելու նպատակով առաջարկություններ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հուլիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հուլիսի 20-ի N 802-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ա շ խ ա տ ա ն ք ա յ ի ն խ մ բ ի
Հ. Ա. Հարությունյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Է. Գրիգորյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
Լ. Վարդանյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ‹‹Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրեն
Ա. Սողոմոնյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ
Կ. Դաղբաշյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ
Ժ. Թամրազյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության խորհրդական
Կ. Դադոյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության «ԾԻԳ» պետական հիմնարկի աջակցող խմբի ճարտարագետ
Է. Սարգսյան - «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Ե. Կարապետյան - «Ջրառ» ՓԲԸ-ի ջրաչափության գծով գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)
Մ. Մարգարյան - «Ջրառ» ՓԲԸ-ի ջրաչափության գծով գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)
Լ. Հունանյան - Հրազդանի հիդրոտեղամասի պետ (համաձայնությամբ)
Ա. Ջուլիկյան - «Օպերատոր» ՓԲԸ-ի կարգավարական ծառայության պետ (համաձայնությամբ)
Ս. Մելքոնյան - «ՄԷԿ» ՓԲԸ-ի հիդրոցեխի պետ (համաձայնությամբ)
Գ. Մինասյան - «ՄԷԿ» ՓԲԸ-ի առաջատար մասնագետ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան