Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ԳԼՈԲԱԼ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2017-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2017-07-13-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

13 հուլիսի 2017 թվականի N 30

18. ԳԼՈԲԱԼ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՐՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ 2017-2018 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հավանություն տալ Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018 թվականների միջոցառումների ծրագրին (այսուհետ` ծրագիր)` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 10-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների մասին:

3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝

1) ամփոփել ծրագրում ընդգրկված միջոցառումների կատարման ընթացքի և արդյունքների մասին տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ աշխատանքային օրը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել կատարված աշխատանքների ընթացքի և արդյունքների մասին ամփոփ հաշվետվություն.

2) հիմք ընդունելով Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից հրապարակվելիք Գլոբալ մրցունակության 2017-2018 թվականների զեկույցի և ծրագրի իրականացման արդյունքները` 2018 թվականի առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել միջոցառումների ծրագրի վերանայման առաջարկություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հուլիսի 20

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թ.

հուլիսի 13-ի նիստի N 30

արձանագրային որոշման

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։