Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 նոյեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2002 թվականի N 1820-Ն

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ (ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ., լրաց. 13.07.17 N 806-Ն)

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի, «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 13.07.17 N 806-Ն)

1. Հաստատել ոստիկանության և ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ժամանակավոր անաշխատունակության դեպքում ծառայությունից (պաշտոնական պարտականությունների կատարումից) ժամանակավորապես ազատվելու կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ., լրաց. 13.07.17 N 806-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2002 թ. նոյեմբերի 25

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2002 թվականի

նոյեմբերի 14-ի N 1820-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ քրեակատարողական ծառայողներԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ (պաշտոնական պարտականությունների կատարումից) ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱԶԱՏՎԵԼՈՒ

(վերնագիրը փոփ., լրաց. 13.07.17 N 806-Ն)

1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության և քրեակատարողական ծառայողներին ժամանակավոր անաշխատունակության դեպքում ծառայությունից (քրեակատարողական ծառայողների համար՝ պաշտոնական պարտականությունների կատարումից, այսուհետ՝ ծառայությունից) ժամանակավորապես ազատելու կարգը:

Ոստիկանության և քրեակատարողական ծառայողների ժամանակավոր անաշխատունակությունը հաստատվում է միայն ժամանակավոր անաշխատունակության պատճառով ծառայությունից ազատման (այսուհետ՝ ծառայությունից ազատման) թերթիկով (ձևը կցվում է):

(1-ին կետը փոփ., լրաց. 13.07.17 N 806-Ն)

2. Հիվանդության կամ վնասվածքի պատճառով աշխատունակությունը ժամանակավորապես կորցնելու դեպքում ոստիկանության և քրեակատարողական ծառայողներին ծառայությունից ազատման թերթիկները տրվում են ոստիկանության բժշկական հիմնարկների՝ պոլիկլինիկայի և հոսպիտալի կողմից:

(2-րդ կետը փոփ. 13.07.17 N 806-Ն)

3. Հայաստանի Հանրապետության այն մարզերում և համայնքներում, որտեղ բացակայում են ոստիկանության բժշկական հիմնարկները, ծառայությունից ազատման թերթիկները տրվում են առողջապահության տեղական հիմնարկների կողմից: Առողջապահության տեղական հիմնարկները ոստիկանության մարզային մարմինների ծառայողների աշխատունակության երկարատև կորստով ուղեկցվող (15 օրից ավելի) հիվանդությունների դեպքերի մասին պարտավոր են անհապաղ գրավոր իրազեկել ոստիկանության բժշկական հիմնարկին՝ ոստիկանության և քրեակատարողական ծառայողների շրջանում հիվանդացության ցուցանիշների կենտրոնացված հաշվառման, անհրաժեշտության դեպքում՝ բուժման շարունակականության ապահովման, ինչպես նաև ոստիկանությունում ծառայության պիտանիությանն առաջադրվող պահանջներից բխող բժշկական և իրավական հարցերի կարգավորման համար:

(3-րդ կետը փոփ. 13.07.17 N 806-Ն)

4. Ամբուլատոր պայմաններում բուժման դեպքում ծառայությունից ազատման թերթիկը տրվում է ծառայողին անաշխատունակ ճանաչելու առաջին օրվանից՝ միանվագ, բայց ոչ ավելի, քան 3 օրով: Բուժող բժիշկը համապատասխան բաժանմունքի պետի (վարիչի) հետ համատեղ կարող է ծառայությունից ազատման թերթիկը երկարացնել մինչև 6 օր: Եթե 6 օրը լրանալուց հետո հիվանդի աշխատունակությունը չի վերականգնվում և լիարժեք ապաքինման համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ, ապա ծառայությունից ազատման թերթիկը երկարացվում է ոստիկանության պոլիկլինիկայի բժշկական հանձնաժողովի կողմից՝ բուժող բժշկի և համապատասխան բաժանմունքի պետի (վարիչի) ներկայացմամբ, բայց ոչ ավելի, քան 10 օրով, իսկ քաղաքացիական բժշկական կազմակերպություններում (համայնքների, մարզերի պոլիկլինիկաներ)՝ բժշկակոնսուլտատիվ հանձնաժողովների կողմից՝ բուժող բժշկի և համապատասխան բաժանմունքի վարիչի ներկայացմամբ, բայց ոչ ավելի, քան 10 օրով:

5. Ոստիկանության ստացիոնարում (հոսպիտալում) բուժվող ծառայողին ծառայությունից ազատման թերթիկ տրվում է ստացիոնար բուժման ամբողջ ժամանակահատվածի համար՝ բուժող բժշկի կողմից՝ համապատասխան բաժանմունքի պետի հետ համատեղ: Ոստիկանության ստացիոնարից դուրս բուժվելու դեպքում ծառայությունից ազատման թերթիկը երկարացնում է բուժող բժիշկը՝ համապատասխան բաժանմունքի պետի հետ համատեղ, միանվագ, բայց ոչ ավելի, քան 7 օրով: Նշված ժամկետը նշանակվում է շարունակական բուժման համար՝ այլ բուժհիմնարկ ներկայանալու, բժշկին տուն հրավիրելու կամ առողջության լիարժեք վերականգնման նպատակով:

6. Քաղաքացիական բժշկական կազմակերպություններում ստացիոնար բուժման դեպքերում, ծառայողին ծառայությունից ազատման թերթիկները տրվում են տվյալ հիմնարկների կողմից:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում ոստիկանության և քրեակատարողական ծառայողների հետազոտման և բուժման հետագա փոխհատուցման կարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի «Սոցիալական փաթեթի շահառու հանդիսացող զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 28-ի N 517-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 806-Ն որոշմամբ:

Երևանի տարածքում տեղակայված ստացիոնար բժշկական հիմնարկների կողմից տրված ծառայությունից ազատման թերթիկները ենթակա են հաշվառման և հաստատման ոստիկանության պոլիկլինիկայում:

(6-րդ կետը փոփ. 13.07.17 N 806-Ն)

7. Ծառայողն աշխատունակության երկարատև կորստի դեպքում կարող է հիվանդության պատճառով երկարատև ազատվել ծառայությունից: Ծառայողը հիվանդության պատճառով ծառայությունից երկարատև ազատվում է այն դեպքում, երբ անցկացված բուժումից հետո աշխատունակության լիարժեք վերականգնման համար անհրաժեշտ է առնվազն 30 օր ժամանակ: Հիվանդության պատճառով ծառայությունից երկարատև ազատումը վերականգնողական բուժման եզրափակիչ փուլն է, որն անցկացվում է ոստիկանության բժշկական հիմնարկի հսկողության տակ:

Աշխատունակության չվերականգնման դեպքում ծառայողին հիվանդության պատճառով ծառայությունից երկարատև ազատում չի տրվում, այլ որոշվում է նրա՝ ոստիկանությունում և քրեակատարողական ծառայությունում հետագա ծառայության պիտանիության հարցը:

Ծառայողին հիվանդության պատճառով ծառայությունից կարող է երկարատև ազատել միայն ոստիկանության բժշկական հանձնաժողովը՝ ոստիկանության բժշկական հիմնարկների ներկայացմամբ:

Ծառայողը հիվանդության պատճառով ծառայությունից երկարատև ազատվում է 30 օրով: Առանձին դեպքերում՝ վիրավորված լինելու, կոնտուզիաների, վնասվածքների ժամանակ, ելնելով դրանց բնույթից և ծանրության աստիճանից, ծառայողը կարող է երկարատև ազատվել ծառայությունից 45 կամ 60 օր ժամանակով: Անհրաժեշտության դեպքում, հիվանդության պատճառով երկարատև ազատումը կարող է երկարացվել, սակայն յուրաքանչյուր անգամ ոչ ավելի, քան 30 օրով:

(7-րդ կետը լրաց. 13.07.17 N 806-Ն)

8. Բժշկական հիմնարկներում բուժման մեջ գտնվելու, ինչպես նաև հիվանդության պատճառով ծառայությունից երկարատև ազատվելու ժամանակը չի կարող գերազանցել 6 ամիսը:

Եթե ծառայողը վիրավորվել, կոնտուզիա կամ վնասվածք է ստացել ծառայողական պարտականությունները կատարելիս, և բժշկական կանխատեսումներով նրա ապաքինումը հնարավոր է բուժման միջոցով, ապա հիվանդության պատճառով ծառայությունից երկարատև ազատման ժամկետը չի սահմանափակվում: Նման դեպքերում հետագա ծառայության պիտանիության հարցը կարող է որոշվել միայն վիրավորված լինելու, վնասվածքի, կոնտուզիայի որոշակիացված ելքի ժամանակ:

Ոստիկանության բժշկական հիմնարկների, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում առողջապահական տեղական հիմնարկների կողմից ոստիկանության և քրեակատարողական ծառայողներին 6 օրից ավելի ժամանակով տրված ծառայությունից ազատման թերթիկը հաստատվում է ոստիկանության բժշկական հաստատության ղեկավարի կողմից՝ նշագրում կատարելու միջոցով:

(8-րդ կետը փոփ. 13.07.17 N 806-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Ձև __________________________________ (բժշկական հիմնարկի անվանումը և հասցեն)

ՆԱԽՆԱԿԱՆ-ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ N ______________ թերթիկի (համապատասխանն ընդգծել)

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՎԵԼՈՒ ԹԵՐԹԻԿ N ______________

Տրված է _______________ 200 թ. բժիշկ _______________________

__________________________________________________________________

(անաշխատունակի ազգանունը, անունը, հայրանունը)

__________________________________________________________________

(կոչումը, ծառայության վայրը)

Տարիքը______________ բժշկական քարտի N______ հիվանդության պատմությունը N________

Ախտորոշումը _________________________________________________________

Վերջնական ախտորոշումը__________________________________________________

__________________________________________________________________

Անաշխատունակության տեսակը (հիվանդություն, դժբախտ պատահար՝ կապված (չկապված) ծառայողական

պարտականությունների կատարման հետ, կարանտին, հիվանդի խնամք, սանատոր-կուրորտային բուժում,

նախածննդյան և հետծննդյան արձակուրդ)՝

__________________________________________________________________

__________________________________________________________________

Ռեժիմ ___________________________

(նշում ռեժիմի խախտման մասին) ______________________________:

(բժշկի ստորագրությունը)

Գտնվում է ստացիոնարում ____________________ մինչև ________________ 200 ___ թ.

Ծառայությունից ազատված է

Որ ամսաթիվը Մինչև որ ամսաթիվը ներառյալ

(ամսաթիվը և ամիսը բառերով) Բժշկի պաշտոնը

և ազգանունը Բժշկի

ստորագրությունը

Անցնել ծառայության_______________________

(ամսաթիվը և ամիսը բառերով) ___________________________

(բժշկի ստորագրությունը)

Տրված է նոր թերթիկ N ________________

Կ.Տ.

Հիվանդության կապակցությամբ ժամանակավոր ազատված աշխատողը, պարտավոր է ենթարկվել բուժող բժշկի կողմից նշանակված ռեժիմին և նշված ժամանակին ներկայանալ ընդունելության:

Ժամանակավոր ազատման թերթիկն ուժի մեջ չէ առանց բուժպրոֆիլակտիկ հիմնարկի համարի, շտամպի և կնիքի:

Ծառայողին, որը սահմանված կարգով չի ներկայացել ծառայությունից ժամանակավոր ազատման թերթիկը փակելու, չի թույլատրվում անցնել իր ծառայողական պարտականությունների կատարմանը:

Աշխատունակությունը վերականգնելուց և ծառայությունից ժամանակավոր ազատման թերթիկը փակելուց հետո, ծառայողը պարտավոր է նշված ժամանակին ներկայանալ ծառայության:

Ծառայությունից ժամանակավոր ազատման թերթիկը ներկայացվում է անմիջական ղեկավարին (հրամանատարին) և փոխանցվում կադրային մարմին՝ հաշվառման համար:

(հավելվածը փոփ., լրաց. 13.07.17 N 806-Ն)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։