Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

20 հուլիսի 2017 թվականի N 854-Ա

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 1158-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի և Երևանի ավագանու ընտրությունների տեսանկարահանումը կազմակերպելու նպատակով ձեռք բերված`

1) սերվերային հանգույցի սարքավորումներն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) տեսախցիկները և ինժեկտորներն ամրացնել համապատասխան պետական կառավարման մարմիններին` համաձայն N 2 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

1) ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել սույն որոշման N 1 հավելվածում նշված գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հուլիսի 21 Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

հուլիսի 20-ի N 854-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» փակ բաժնետիրական ընկերությանն ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

(հազ. դրամ)

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը

1. Սերվերային պահարան Height=42U, Width=1075mm, Panels and doors, Filler Panel հատ 1 2630.05

2. Հոսանքի բաշխիչ PDU 7.3kVA 230V 30out հատ 2 773.99

3. Անխափան սնուցման սարք 6300VA/6300W, Hot-Swappable Battery Estimated battery runtime full load-5min, Voltage Range: 160-253V, Frequency: 50/60 Hz հատ 1 6312.12

4. Ցանցային բաշխիչ սարք 24 port 100/1000 Ethernet, stackable switch հատ 2 3156.06

5. Տեսաձայնագրող սերվեր E5-2623v4, 8GB 1Rx8 PC4-2400T, 4 x 4TB 12G SAS 7.2K 3.5in MDL SC HDD, Smart Array P440/2G Controller, 550W Power Supply հատ 13 14728.28

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

հուլիսի 20-ի N 854-Ա որոշման

ՑԱՆԿ N 1

«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող գույքի

(հազ. դրամ)

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը

1. Տեսախցիկ Avigilon 2.0C-H4SL-BO1-IR հատ 80 245.62

2. Ինժեկտոր PoE-Injector-STD-EU Single port հատ 83 21.67

ՑԱՆԿ N 2

«Հայաստանի Հանրապետության ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող գույքի

(հազ. դրամ)

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը

1. Տեսախցիկ Avigilon 2.0C-H4SL-BO1-IR հատ 90 245.62

2. Ինժեկտոր PoE-Injector-STD-EU Single port հատ 93 21.67

ՑԱՆԿ N 3

«Հայաստանի Հանրապետության ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող գույքի

(հազ. դրամ)

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը

1. Տեսախցիկ Avigilon 2.0C-H4SL-BO1-IR հատ 360 245.62

2. Ինժեկտոր PoE-Injector-STD-EU Single port հատ 369 21.67

ՑԱՆԿ N 4

«Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող գույքի

(հազ. դրամ)

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը

1. Տեսախցիկ Avigilon 2.0C-H4SL-BO1-IR հատ 70 245.62

2. Ինժեկտոր PoE-Injector-STD-EU Single port հատ 71 21.67

ՑԱՆԿ N 5

Հայաստանի Հանրապետության ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ամրացվող գույքի

(հազ. դրամ)

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը

1. Տեսախցիկ Avigilon 2.0C-H4SL-BO1-IR հատ 420 245.62

2. Ինժեկտոր PoE-Injector-STD-EU Single port հատ 436 21.67

ՑԱՆԿ N 6

«Հայաստանի Հանրապետության ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող գույքի

(հազ. դրամ)

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը

1. Տեսախցիկ Avigilon 2.0C-H4SL-BO1-IR հատ 30 245.62

2. Ինժեկտոր PoE-Injector-STD-EU Single port հատ 31 21.67

ՑԱՆԿ N 7

«Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող գույքի

(հազ. դրամ)

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը

1. Տեսախցիկ Avigilon 2.0C-H4SL-BO1-IR հատ 400 245.62

2. Ինժեկտոր PoE-Injector-STD-EU Single port հատ 416 21.67

ՑԱՆԿ N 8

«Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայություն» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող գույքի

(հազ. դրամ)

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը

1. Տեսախցիկ Avigilon 2.0C-H4SL-BO1-IR հատ 50 245.62

2. Ինժեկտոր PoE-Injector-STD-EU Single port հատ 51 21.67

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։