«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հուլիսի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 12417283
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
19 հուլիսի 2017 թ.
ք. Երևան N 228-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 10-ի N 224-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառումն ապահովելու նպատակով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:
Վ. Հարությունյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի
2017 թ. հուլիսի 19-ի
N 228-Ն հրամանի
Ձև
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Տրվում է, առ այն, որ հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ «__»_____________ 20__ թվականի դրությամբ __________________________________________________
(հարկ վճարողի անվանումը, ՀՎՀՀ-ն)
հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով (այդ թվում` հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդի միջոցների գծով) պետական բյուջեի հանդեպ պարտավորությունները կազմում են`
Հարկատեսակ Պարտավորության չափը
1 2
ԱԱՀ
Շահութահարկ
Եկամտային հարկ
Ակցիզային հարկ
Շրջանառության հարկ
Արտոնագրային հարկ
Բնապահպանական հարկ
Ոչ ռեզիդենտի շահութահարկ
Սոցիալական վճար
Պետական տուրք
Բնօգտագործման վճար
Այլ հարկային եկամուտներ
Ընդամենը
Տեղեկանքը ներկայացվում է պետական ռեգիստրի գործակալություն:
ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկ վճարողների
սպասարկման վարչության պետ` _______________ _________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
«___» _____________ 20 թ.
Սույն տեղեկանքը տրվում է տեղեկանքի տրամադրման օրվա դրությամբ հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների հիման վրա, որը կարող է փոփոխվել հսկողական միջոցառումների արդյունքում կամ հարկ վճարողի գործունեության վերաբերյալ նոր տվյալներ առաջ գալու պարագայում: