ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2017 թվականի N 863-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել վերջինիս հաշվեկշռում հաշվառված և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների շահագործմանը հանձնված PABX կայանները և դրանք ամրացնել պետական կառավարչական հիմնարկների աշխատակազմերին՝ համաձայն N 1 հավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկից հետ վերցնել սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքը:
3. Առաջարկել սույն որոշման N 2 հավելվածում նշված պետական կառավարչական հիմնարկների ղեկավարներին սույն որոշման N 2 հավելվածում նշված գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառել նույն հավելվածում նշված համապատասխան պետական կառավարչական հիմնարկների հաշվեկշիռներում:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հուլիսի 24
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 20-ի N 863-Ա որոշման
Հայաստանի Հանրապետության ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԸ
NN
ը/կ Պետական կառավարչական հիմնարկի անվանումը Տեղադրված կայանների հասցեն Հատկացված կայանների տիպը և թիվը Միավորի սկզբնական արժեքը
(դրամ) Մնացորդային արժեքը
(դրամ)
1 2 3 4 5 6
1. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ քաղ. Երևան, Վազգեն Սարգսյան 8 C 5 – 1 հատ 2.104.350.00 0.00
2. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ քաղ. Երևան, Դավիթաշեն 4,
Ա. Միկոյան փող., 109/8 C 5 – 1 հատ
C 7 – 1 հատ 2.104.350.00
910.979.00 0.00
3. ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմ քաղ. Երևան, Կառավարական
տուն, N 2 C 5 – 1 հատ
C 6 – 1 հատ 2.104.350.00
1.237.167.00 0.00
4. ՀՀ կառավարության աշխատակազմ քաղ. Երևան, Մաշտոցի 47 C 6 – 1 հատ 1.237.167.00 0.00
5. ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմ քաղ. Երևան, Կառավարական
տուն, N 3 C 7 – 2 հատ 910.979.00 0.00
6. ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմ քաղ. Երևան, Կառավարական
տուն, N 3 C 7 – 2 հատ 910.979.00 0.00
7. ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ քաղ. Երևան, Կառավարական տուն, N 3 C 7 – 2 հատ 910.979.00 0.00
8. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ քաղ. Երևան, Կառավարական
տուն, N 3 C 7 – 2 հատ 910.979.00 0.00
9. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ
(շուկայի վերահսկողության պետական տեսչություն) քաղ. Երևան, Կոմիտասի 49/2 C 7 – 2 հատ 910.979.00 0.00
10. ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ քաղ. Երևան, Տերյան 89 C 7 – 1 հատ 910.979.00 0.00
11. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ քաղ. Երևան, Արշակունյաց 7 C 7 – 2 հատ 910.979.00 0.00
12. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմ քաղ. Երևան, Սարյան 22 C 7 – 1 հատ 910.979.00 0.00
13. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմ քաղ. Երևան, Մհեր Մկրտչյան փող.,
5բ շենք C 7 – 2 հատ 910.979.00 0.00
14. ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմ քաղ. Աշտարակ C 7 – 1 հատ 910.979.00 0.00
15. ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմ քաղ. Արմավիր C 7 – 1 հատ 910.979.00 0.00
16. ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմ քաղ. Գավառ C 7 – 1 հատ 910.979.00 0.00
17. ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմ քաղ. Հրազդան C 7 – 1 հատ 910.979.00 0.00
18. ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմ քաղ. Վանաձոր C 7 – 1 հատ 910.979.00 0.00
19. ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմ քաղ. Գյումրի C 7 – 1 հատ 910.979.00 0.00
20 ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմ քաղ. Եղեգնաձոր C 7 – 1 հատ 910.979.00 0.00
21. ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմ քաղ. Իջևան C 7 – 1 հատ 910.979.00 0.00
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 20-ի N 863-Ա որոշման
Հայաստանի Հանրապետության ՆԱԽԱԳԱՀԻ, Հայաստանի Հանրապետության ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՎ Հայաստանի Հանրապետության ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԸ
NN
ը/կ Պետական կառավարչական հիմնարկի անվանումը Տեղադրված կայանների հասցեն Հատկացված կայանների տիպը և թիվը Միավորի սկզբնական արժեքը
(դրամ) Մնացորդային արժեքը
(դրամ)
1. ՀՀ Նախագահի աշխատակազմ քաղ. Երևան, Բաղրամյան 26 C 1 – 1 հատ
C 3 – 1 հատ
C 2 – 1 հատ 14.711.500.00
6.181.000.00
8.599.634.00 0.00
2. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ քաղ. Երևան, Բաղրամյան 19 C 2 – 1 հատ 8.599.634.00 0.00
3. ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմ քաղ. Երևան, Բաղրամյան 10 C 6 – 1 հատ 1.237.167.00 0.00
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան