Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

«25» նոյեմբերի 2003 թ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 նոյեմբերի 2003 թվականի N 1460-Ա

ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության` միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրվող մարդասիրական բեռներ փոխադրող օդանավերի թռիչք-վայրէջքի, օդանավակայանում օդանավերի կանգառի ու վերգետնյա սպասարկման և մատուցած ծառայությունների արժեքի փոխհատուցման համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 14899.87 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

(որոշումը փոփ. 18.12.03 N 1660-Ն)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2003 թ. նոյեմբերի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։