Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հուլիսի 2017 թվականի N 847-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 18-ի «Տեսչական մարմինների էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ստեղծման, օգտագործման և վերահսկողություն իրականացնող մարմինների միջև տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հանրությանը տեղեկատվություն տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 678-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) որոշման վերնագիրը «կարգը» բառից հետո լրացնել «և տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման միջոցառումների իրականացման քայլերի հաջորդականությունը» բառերով.

2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը «հավելվածի» բառից առաջ լրացնել «N 1» թվով.

3) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին ենթակետով.

«1.1) տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման միջոցառումների իրականացման քայլերի հաջորդականությունը՝ համաձայն N 2 հավելվածի».

4) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում «ղեկավար-նախարար» բառերը փոխարինել «ղեկավար» բառով.

5) որոշումը լրացնել N 2 հավելվածով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. հուլիսի 21 Երևան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

հուլիսի 20-ի N 847-Ն որոշման

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՅԼԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

NN

ը/կ Միջոցառման

անվանումը Ակնկալվող արդյունքը Պատասխա-նատու մարմինը Միջոցառման իրականաց-ման ժամկետը Ֆինան-սավորման աղբյուրը

1 2 3 4 5 6

1. Հիմնական+ (Basic+) ծրագրի (այսուհետ` ծրագիր) ձեռքբերում դոնոր կազմակերպությունից ծրագրի փաստացի տնօրինում ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից ՀՀ կառավա-րության աշխատակազմ 2017 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ Ֆինանսա-վորում չի պահանջ-վում:

2. Տեղեկատվության փոխանակման և կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման նպատակով ծրագրի պատասխանատուի նշանակում և աշխատանքային խմբի ձևավորում ծրագրի ղեկավարի նշանակման և աշխատանքային խմբի ստեղծման մասին իրավական ակտ ՀՀ կառավա-րության աշխատակազմ 2017 թ. օգոստոսի 1-ին տասնօրյակ Ֆինանսա-վորում չի պահանջ-վում:

3. Աշխատանքային խմբի կողմից տեսչական մարմինների գործու-նեությունը կարգավորող իրավական ակտերի վերլուծություն ՀՀ իրավական ակտերի պահանջներին համապատասխան ծրագրի բիզնես գործընթացներ ՀՀ կառավա-րության աշխատակազմ 2018 թ.

մարտի 1-ին տասնօրյակ ՀՀ պետական բյուջե դոնոր կազմա-կերպու-թյուններ

4. Աշխատանքային խմբի կողմից ծրագրի տեղայնացման նախահաշվի կազմում և ֆինանսավորման հնարավոր աղբյուրների բացահայտում ծրագրի ներդրման նախահաշիվ ՀՀ կառավա-րության աշխատակազմ 2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ ՀՀ պետական բյուջե դոնոր կազմա-կերպու-թյուններ

5. Աշխատանքային խմբի կողմից ծրագրի տեղայնացման հաջորդական քայլերի մշակում ծրագրի ներդրման գործողությունների պլան ՀՀ կառավա-րության աշխատակազմ 2018 թ. ապրիլի 3-րդ տասնօրյակ ՀՀ պետական բյուջե

դոնոր կազմա-կերպու-թյուններ

6. Ծրագրի ներդրման նախապատրաստական աշխատանքներ ծրագրի տեղայնացման աշխատանքների ավարտ ՀՀ կառավա-րության աշխատակազմ 2018 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ ՀՀ պետական բյուջե

դոնոր կազմա-կերպու-թյուններ 7. Ծրագրի վերջնական տեղադրում ՀՀ կառավարության աշխատակազմում ծրագրի գործարկում ՀՀ կառավարության աշխատակազմում ՀՀ կառավարության աշխատակազմ 2018 թ. հոկտեմբերի 3-րդ տասնօրյակ ՀՀ պետական բյուջե

դոնոր կազմա-կերպու-թյուններ

8. Ծրագրի պիլոտային ներդրում վերահսկողություն իրականացնող մեկ մարմնում ծրագրի գործարկում, հնարավոր թերությունների վերացում ՀՀ կառավարության աշխատակազմ 2018 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ ՀՀ պետական բյուջե

դոնոր կազմա-կերպու-թյուններ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Վ. Ստեփանյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։