ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2017 թվականի N 867-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 821 ԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 974-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի նկարագիրը հաստատելու մասին» N 821 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված կանոնադրության մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հանել 3-րդ կետի երկրորդ նախադասությունը.
2) ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի «ա» ենթակետը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի տրման, անձնագրի փոխանակման, անձնագրի վավերականության ժամկետի և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 974-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման և որոշման հավելվածի վերնագրերից հանել «, ԱՆՁՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ» բառերը.
2) որոշման 1-ին կետից հանել «, անձնագրի վավերականության ժամկետի» բառերը.
3) որոշման հավելվածի 3-րդ գլխի վերնագրից հանել «ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ (ԿԱՄ)» բառերը.
4) որոշման հավելվածի 21-րդ կետից հանել «վավերականության և (կամ)» բառերը, իսկ «ժամկետները» բառը փոխարինել «ժամկետը» բառով.
5) որոշման հավելվածի 22-րդ կետի՝
ա. առաջին նախադասությունից հանել «և (կամ)» բառերը, իսկ «ժամկետների» բառը փոխարինել «ժամկետի» բառով,
բ. կետից հանել երկրորդ նախադասությունը.
6) որոշման հավելվածի 28-րդ կետից հանել «և (կամ)» բառերը, իսկ «ժամկետների» բառը փոխարինել «ժամկետի» բառով.
7) որոշման հավելվածի N 5 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հուլիսի 25 Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2017 թվականի հուլիսի 20-ի N 867-Ն որոշման
«Ձև N 5
____________________________ -ում Հայաստանի
Հանրապետության դեսպանություն (հյուպատոսություն)
Դ Ի Մ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ երկարաձգել իմ անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը.
□ մինչև 2 տարի ժամկետով
□ երկու տարվանից ավելի ժամկետով (առավելագույնը՝ 5 տարի)
Ազգանունը
Անունը
Հայրանունը
Անձնագրի համարը
Հեռախոսահամարը
Էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում)
Օտարերկրյա պետությունում բնակության հասցեն
Դիմող _____________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_______ _____________ 20 թ.
--------------------------------------------------------------------------------------
Ծառայողական նշումներ
Անձնագրի ՕՊ վավերականությունը երկարաձգված է
□ մինչև 2 տարի ժամկետով
□ երկու տարվանից ավելի ժամկետով
Մինչև ______ _______________ 20 թ.
Հյուպատոս _______________________
(ստորագրությունը)
_______ _____________ 20 թ. »:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան