ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2017 թվականի N 885-Ն
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔ ՏՎՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց նկատմամբ հետևյալ չափանիշները՝
1) իրավաբանական անձը՝ բանկը, այլ վարկային հաստատությունը կամ ապահովագրական կազմակերպությունը պետք է լինի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված անձ.
2) ոչ ռեզիդենտ իրավաբանական անձը պետք է լինի ստորև նշված միջազգային վարկանշող կազմակերպություններից առնվազն մեկի կողմից վարկանշված անձ, որը պետք է ցածր չլինի հետևյալ վարկանիշային դասակարգումից՝
- Ստանդարտ և Փուրզ «A-»
- Մուդիզ «A3»
- Ա. Մ. Բեստ «A-»
- Ֆիտչ «A-»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հուլիսի 27 Երևան