ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2017 թվականի N 845-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 44-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 5-ի «Բազմաբնակարան շենքերի կառավարման և համատիրությունների բնագավառում առկա խնդիրների կարգավորման միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 44-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հուլիսի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թ.
հուլիսի 27-ի N 845-Ա
որոշման
«Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
փետրվարի 5-ի N 44-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Հովհաննիսյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին
տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Ղուլարյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշի-
նության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ
(համաձայնությամբ)
Զ. Առաքելյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
իրավաբանական վարչության պետ
(համաձայնությամբ)
Տ. Արզումանյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինու-
թյան պետական կոմիտեի աշխատակազմի
բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ
ենթակառուցվածքների վարչության պետ
Եվ. Աթայան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության
պետական կոմիտեի աշխատակազմի բնակարա-
նային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակա-
ռուցվածքների վարչության խորհրդական
Կ. Բակոյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման
նախարարության աշխատակազմի տեղական
ինքնակառավարման վարչության տեղական
ինքնակառավարման հարցերի համակարգման
բաժնի պետ
Հ. Բալաբեկյան - ՀՀ արդարադատության նախարարության
ներկայացուցիչ»:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան