ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2017 թվականի N 852-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ OԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 599 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի «Հողերի oգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 599 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետում «(կցվում է)» բառերը փոխարինել «համաձայն հավելվածի» բառերով.
2) կազմի վերևի աջ անկյունում «Հաստատված է» բառերը փոխարինել «Հավելված» բառով.
3) որոշման 1-ին կետով հաստատված հանձնաժողովի կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Կ Ա Զ Մ
ՀՈՂԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԽԵՄԱՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի
առաջին տեղակալ (հանձնաժողովի նախագահ)
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիա-
ների նախարարի առաջին տեղակալ
Ա. Սամուելյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ
Խ. Հակոբյան - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ
Ա. Հարությունյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Տ. Խաչատրյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի
տեղակալ
Ա. Բադալյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության
պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական
պաշարների նախարարի խորհրդական
Ն. Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի տեղակալ
Ռ. Մինասյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և հողա-
շինարարության վարչության հողաշինարարության բաժնի
պետ (հանձնաժողովի քարտուղար)»։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հուլիսի 27
Երևան