ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2017 թվականի N 890-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի N 2-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացներին աջակցության ծրագիրը Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի շրջանակներում իրականացնելու՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ի և Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպման նպատակով ձեռք բերված և «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով» պետական կառավարչական հիմնարկին փոխանցված APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V մակնիշի անխափան սնուցման սարքերից՝
1) 1550 հատն ամրացնել համապատասխան պետական կառավարման մարմիններին` համաձայն N 1 հավելվածի.
2) 50 հատը նվիրել «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. հուլիսի 27 Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 27-ի N 890-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Պետական կառավարման մարմնի անվանումը Գույքի անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը
(հազ. դրամ)
1. ՀՀ կառավարության աշխատակազմ APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V հատ 150 49.22
2. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V հատ 150 49.22
3. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V հատ 300 49.22
4. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմ APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V հատ 100 49.22
5. ՀՀ պաշտպանության նախարարություն APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V հատ 300 49.22
6. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմ APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V հատ 200 49.22
7. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V հատ 200 49.22
8. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V հատ 50 49.22
9. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V հատ 50 49.22
10. ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V հատ 50 49.22
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2017 թվականի
հուլիսի 27-ի N 890-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN
ը/կ Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը Գույքի անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը
(հազ. դրամ)
1. «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն APC Back-ՍPS 650 VA, AVR, 230 V հատ 50 49.22
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան