ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 օգոստոսի 2017 թվականի N 876-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը՝
1. Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ ապահովել շահագրգիռ պետական կառավարման մարմինների պատշաճ մասնակցությունը համաժողովին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ ապահովել միջոցառման մասին համապատասխան տեղեկատվության տարածումը՝ անհրաժեշտ մասնակցությունն ապահովելու նպատակով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017 թ. օգոստոսի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2017 թվականի
օգոստոսի 4-ի N 876-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Կարայան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Հ. Ազիզյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ
Ռ. Հարությունյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Վ. Կարապետյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ
Լ. Թումյան - ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմի առևտրի և ճյուղային քաղաքականության վերլուծությունների և համադրումների վարչության պետ
Ա. Կիրակոսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ
Վ. Ասեյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության ԵԱՏՄ մաքսային քաղաքականության և օրենսդրական կարգավորման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ
Տ. Սարգսյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ (համաձայնությամբ)
Է. Կիրակոսյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների
միության գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Իվանով - ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ, ԱՊՀ ուղղվածության ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Եգանյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ (աշխատանքային խմբի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Վ. Ստեփանյան