ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 2016 թվականի N 1206-Ա
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի և 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վ. Ջիլավյանին նշանակել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության երրորդ գործողությունների ծրագրից բխող աշխատանքները համակարգող:
(1-ին կետը փոփ. 25.07.17 N 828-Ա)
2. «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությունում Հայաստանի Հանրապետության մասնակցության երրորդ գործողությունների ծրագրի մշակման և ծրագրից բխող աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հուլիսի 15-ի «Համակարգող նշանակելու և աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 656-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2016 թ. դեկտեմբերի 16
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2016 թ.
դեկտեմբերի 16-ի N 1206-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ԲԱՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Վ. Ջիլավյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Խուդավերդյան - ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ն. Դանիելյան - ՀՀ կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ
Ա. Բաղդասարյան - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ռազմավարական ծրագրավորման և մոնիթորինգի վարչության պետ
Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ
Ա. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Ամերիկայի վարչության պետ
Ժ. Տիտիզյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ
Մ. Գալստյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի պետ
Ս. Մակյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ
Ա. Ավետիսյան - ՀՀ պաշտպանության նախարարության մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ
Գ. Այվազյան - ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ
Ա. Սարգսյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Շուշանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի Հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության բարելավման ծրագրի ղեկավար
Ա. Քոթանջյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ի բաժնի երրորդ քարտուղար
Ա. Մխիթարյան - «Հելիքս կոնսալտինգ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Թ. Աբրահամյան - «Արազա» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, հանրային ցանցի համակարգող-քարտուղար (համաձայնությամբ)
Ն. Առաքելյան - «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Լ. Բարսեղյան - «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Դեհերյան - «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Լ. Դոյդոյան - «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Կ. Զադոյան - «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Խաչատրյան - «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Հ. Հարությունյան - «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Վ. Հոկտանյան - «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրի տնօրեն (համաձայնությամբ)
Գ. Վարդանյան - «Վորլդ Վիժն Հայաստան» շահերի պաշտպանության ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)
Լ. Աֆրիկյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ (աշխատանքային խմբի քարտուղար)
(հավելվածը խմբ. 25.07.17 N 828-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան